Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության «լռության» պատճառի մասին
Որևէ բան անելն ինքնանպատակ չէ: Մասշտաբային բան նախաձեռնելու համար պետք է նաև հասկանաս, որ դրա հաջողության հնարավորությունը որոշակի կա, նոր սկսել: Հակառակ դեպքում բոլորս էլ գիտենք՝ ձախողված որևէ բան բերում է ավելի մեծ հիասթափության: Այս մասին դատարանի մոտ, լրագրողների հարցերին ի պատասխան ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը:
Լրագրողի հարցին՝ արդյո՞ք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հավակնում է վարչապետի պաշտոնին և 2026 թվականին առաջադրելու՞ է իր թեկնածությունը, Լևոն Քոչարյանը պատասխանել է. «Ես հիմա ընտրությունների մասին կոնկրետ որևէ բան չեմ ասելու, դրան գրեթե 1 տարի կա, երբ որ կլինի ասելիք՝ կասենք: Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» դաշինքի առաջնորդն է և շարունակում է մնալ այդպիսին»:
Լևոն Քոչարյանը նաև նշել է. «Բնակչության մեծ մասը հասկանում է՝ որ դատավորներն են, որ պատրաստ են իրականացնել արդարադատություն, ովքեր են իշխանությունների քմահաճույքները կատարում։ Էս առումով մեծ սպասելիքներ չկան»:
Արձագանքելով լուրերին՝ ըստ որի «Հայաստան» խմբակցության որոշ պատգամավորներ բանակցում են Սամվել Կարապետյանի թիմ տեղափոխվելու համար, ասել է․ «Նման բան չկա։ Չգիտեմ ինչի վրա եք հղում անում, բայց վստահաբար նման բան չկա»։
Նմանատիպ հոդվածներ
Եկատերինբուրգում Հայաստանի հյուպատոսությունը փակվել է
Եկատերինբուրգում Հայաստանի հյուպատոսությունը փակվել է: Ինչպես հետևում է հանրապետության «Եկատերինբուրգում հյուպատոսությու...
Արսեն Թորոսյանը վայր է դնում պատգամավորական մանդատը
ՀՀ ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը վայր է դնում պատգամավորական մանդատը: Հայտնում են ԶԼՄ-ները: Պատգամավորը համապատասխան դիմ...
Նախարարը` ԱՄՆ դեսպան, Թորոսյանը` նախարար
Auroranews-ի տեղեկությունների Արսեն Թորոսյանը կնշանակվի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, իսկ Նարեկ Մկրտչյանը՝ ԱՄՆ...
Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանագրի կնքումը հարցերի կարգավորման փուլերից մեկն է․ Սերգեյ Լեբեդև
ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը հույս ունի, որ Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված փաստաթղթերը լիովի...