Զելենսկին նոր սկանդալ կսարքի Սպիտակ տանը. Եվրամիությունը մտահոգված է
Եվրամիությունն ամենից շատ վախենում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ կապված փետրվարյան սկանդալի կրկնությունից Սպիտակ տանը՝ այսօր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ նրա նոր հանդիպման ժամանակ, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով եվրոպացի դիվանագետի։
«Գլխավոր մտահոգությունը խուսափելն է փետրվարին տեղի ունեցած նման մեկ այլ տեսարանից, երբ Զելենսկին հանդիպեց Թրամփի հետ Սպիտակ տանը հեռուստատեսային տեսախցիկների առջև ու սկսվեց սկանդալը», - գրում է հրատարակությունը։
Թերթի տվյալներով՝ Թրամփն այսօր Վաշինգտոնում կհանդիպի Զելենսկու հետ, որին կմասնակցի ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը, ով նախկին հանդիպման ժամանակ նույնպես վիճել էր Զելենսկու հետ:
Հանդիպմանը մասնակցելու մասին հայտարարել են նաև Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Կիր Ստարմերը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Իտալիայի վարչապետ Ջորջիո Մելոնին, Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն:
Նմանատիպ հոդվածներ
Այդ հարցը մենք կթողնենք ինձ և Պուտինին. Ուկրաինայի նախագահ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցություններից հետո Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին...
Ես խոսել եմ Պուտինի հետ. տեղի կունենա եռակողմ հանդիպում․ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրառմամբ տեղեկացրել է, որ եվրոպական երկրների առաջնորդների հետ հանդիպումից հետ զանգահարել է ՌԴ...
Ուկրաինայի խաղաղության համաձայնագիրը զիջումներ կպահանջի. ԱՄՆ պետքարտուղար
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կարծում է, որ Ուկրաինայում հակամարտության դադարեցման ցանկացած համաձայնագիր կպահանջի երկու...
Հայաստանը մեզ լիարժեք բացատրություններ տվեց․ Իրանի ԱԳ նախարար
Հայաստանի վարչապետը զանգահարեց մեր նախագահին, նրանց արտգործնախարարը զանգահարեց ինձ, իրենց փոխարտգործնախարարին ուղարկեցին...