Թրամփը Զելենսկուն առաջարկ է արել. հայտնի է հակամարտության վերջ տալու միակ պայմանը
Վլադիմիր Զելենսկին կարող է անմիջապես լուծել Ուկրաինայում առկա հակամարտությունը՝ հրաժարվելով Ղրիմի նկատմամբ իր հավակնություններից և երկրի ՆԱՏՕ-ին անդամակցելու գաղափարից, այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth-ի իր էջում։
«Ուկրաինայի նախագահ Զելենսկին կարող է անմիջապես վերջ դնել Ռուսաստանի հետ պատերազմին, եթե, իհարկե, ցանկանա։ Հիշեք, թե ինչպես սկսվեց ամեն ինչ: Ոչ մի Ղրիմի վերադարձ, որը տրվել է Բարաք Օբամայի կողմից 12 տարի առաջ, առանց մեկ կրակոցի և ոչ մի Ուկրաինայի անդամակցում ՆԱՏՕ-ին։ Որոշ բաներ, երբեք չեն փոխվում», - գրել է ԱՄՆ նախագահը Truth Social-ում։
Նշենք նաև, որ Ռուսաստանը բազմիցս հայտարարել է, որ Ղրիմի պատկանելության հարցը փակված է։
Հավելենք՝ Զելենսկին առաջին անգամ կժամանի Վաշինգտոն՝ Թրամփի հետ բանակցելու Օվալաձև գրասենյակում տեղի ունեցած միջադեպից հետո: Այս անգամ ԱՄՆ կմեկնեն նաև Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը, Իտալիայի վարչապետ Ջորջ Մելոնին, Մեծ Բրիտանիայի վարչապետ քիր Սթարմերը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն:Թ
Նմանատիպ հոդվածներ
Ես խոսել եմ Պուտինի հետ. տեղի կունենա եռակողմ հանդիպում․ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրառմամբ տեղեկացրել է, որ եվրոպական երկրների առաջնորդների հետ հանդիպումից հետ զանգահարել է ՌԴ...
Ուկրաինայի խաղաղության համաձայնագիրը զիջումներ կպահանջի. ԱՄՆ պետքարտուղար
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կարծում է, որ Ուկրաինայում հակամարտության դադարեցման ցանկացած համաձայնագիր կպահանջի երկու...
Այդ հարցը մենք կթողնենք ինձ և Պուտինին. Ուկրաինայի նախագահ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցություններից հետո Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին...
Հայաստանը մեզ լիարժեք բացատրություններ տվեց․ Իրանի ԱԳ նախարար
Հայաստանի վարչապետը զանգահարեց մեր նախագահին, նրանց արտգործնախարարը զանգահարեց ինձ, իրենց փոխարտգործնախարարին ուղարկեցին...