
Հնդկաստանը մեծացնում է Ռուսաստանից դուրս նավթի գնումները՝ Ալյասկայի գագաթնաժողովից առաջ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումից առաջ Հնդկաստանի նավթավերամշակման գործարանները մեծ քանակությամբ նավթ են գնել Ռուսաստանից դուրս՝ ԱՄՆ-ի կողմից աճող ճնշման պայմաններում ներմուծումն ապահովելու համար։
Bloomberg-ը հաղորդում է,որ հնդկական պետական ընկերությունները նավթ են գնել ԱՄՆ-ից, Բրազիլիայից և Մերձավոր Արևելքից՝ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին մատակարարումների համար։
Հնդկական մասնավոր նավթավերամշակման գործարանները, շարունակում են ռուսական նավթ գնել երկարաժամկետ պայմանագրերով՝ չնայած ԱՄՆ-ի կողմից երկրորդական պատժամիջոցների սպառնալիքներին։ Ի պատասխան՝ ռուս արտահանողները մեծացրել են Urals-ի վաճառքը Չինաստան և իջեցրել սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին մատակարարվող ապրանքների գները։ Որոշ գործարքներ այժմ կատարվում են յուանով և փոքր բանկերի մասնակցությամբ՝ պատժամիջոցների վերաբերյալ մտահոգությունների պատճառով։
Ավելի վաղ Հնդկաստանի իշխանությունները հայտարարել էին, որ Ռուսաստանը կարող է դառնալ հնդկական արտահանման հիմնական շուկաներից մեկը, այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները բարձրացրեց մաքսատուրքերը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է գործադիր հրամանագիր՝ Հնդկաստանից ներմուծման վրա լրացուցիչ 25% մաքսատուրք մտցնելու մասին։