Այնպես չէ, ինչպես լուրերում ուռճացնում են․ Փեզեշքիանը խոսել է «Թրամփի ուղու» մասին

Այնպես չէ, ինչպես լուրերում ուռճացնում են։ Այս ուղու հետ կապված՝ Իսլամական Հանրապետության պահանջները հաշվի են առնվել։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ Սյունիքով «Թրամփի ուղու» վերաբերյալ։


Հարցին՝ արդյո՞ք ԱՄՆ ներկայությունը չի մտահոգում Իրանին, նա պատասխանել է. «Հարցերից մեկը դա է։ Բայց տարածքային ամբողջականության հարցը, դեպի Եվրոպա կամ հյուսիս մեր ճանապարհի չփակվելու հարցերը հաշվի են առնվել։


Միակ մտահոգությունն այն է, որ ամերիկյան ու հայկական ընկերություն է այդ ճանապարհը կառուցելու»։


Հիշեցնենք՝ օրերս Վաշինգտոնում Նիկոլ Փաշինյանը, Իլհամ Ալիևն ու Դոնալդ Թրամփը պաշտոնապես համաձայության եկան «Թրամփի երթուղին» շահագործելու հարցի շուրջ։



Քաղաքականություն