Շահագրգռված ենք. Աշոտյանը` Սամվել Կարապետյանի քաղաքական նոր ուժի մասին
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը շահագրգռված է, որ գաղափարական իմաստով քաղաքական դաշտում որքան ուժեղ, այնքան լավ նոր միավոր ձևավորվի։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը` անդրադառնալով գործարար, բարերար Սամվել Կարապետյանի կողմից ստեղծվող քաղաքական նոր ուժին։
«Ես կարծում եմ` այս դաշտում մենք մի քիչ շտապում ենք այն առումով, որ այս հարցն ավելի շատ է քննարկվում, քան օբյեկտիվ իրականության մեջ տեսանելի են։ Ես կուզենամ, որ Սամվել Կարապետյանի պրոյեկտով զբաղվող թիմը նմանատիպ հարցուպատասխաններից հանկարծ չշտապի։ Այսինքն` հանրության ակնկալիքները կան, սակայն այս լրատվաքաղաքական դիսկուրսը չպետք է շտապեցնի այդ մարդկանց, ոչ էլ ուշացնի։ Ես չեմ հավակնում լինել նրանց համար խորհրդատու, սակայն կարող եմ լինել լավ ընկեր»,- ասել է Աշոտյանը։
Անդրադառնալով ընդդիմության միջև առկա տարաձայնություններին` նա նշել է, որ ՀՀԿ-ն կարող է լավ գործընկեր լինել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ուժի համար, բայց ոչ ամուսին:
«Այսօրվա ընդդիմությունն այնքան ճկուն չէ, որ հավակնենք այդ դաշտը լցնել մեզանով։ Նոր ընդդիմադիր ուժի ի հայտ գալու համար մնացած ընդդիմադիր ուժերը պետք է լինեն շահագրգռված»,- ընդգծել է ՀՀԿ փոխնախագահը։
Հավելենք՝ հուլիսի 4-ին կալանավայրից հղած իր ուղերձում Սամվել Կարապետյանն ասել էր, որ գալիս է սկզբունքորեն նոր ուժի շուրջ միավորվելու, միասնական մեկ բռունցք դառնալու ժամանակը` ըստ էության հայտարարելով նոր քաղաքական միավորի ստեղծման մասին։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսական կողմը կատարեց Ադրբեջանի պահանջը
Ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը փոխել է Ստեփանակերտի վերաբերյալ հրապարակված լրատվական հոդվածի վերն...
Հայաստանը գիտի՝ «Խաղաղության համաձայնագիր»-ը վերջնական ստորագրելու պայմանները
Մեր բոլոր պայմանները լիովին տրամաբանական են, ողջամիտ և օրինական: Ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Նույնիսկ բա...
Ադրբեջանը մեղադրում է Իրանին՝ «Զանգեզուրի միջանցք»-ի հետ կապված իրական նպատակները թաքցնելու համար
Տարածաշրջանի տեղեկատվական տարածքը խառնվեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև Վաշինգ...
Իրանի ԱԳՆ–ն՝ խաղաղության համաձայնագրի և արտաքին միջամտության վերաբերյալ իր մտահոգությունների մասին
Իրանի Արտաքին գործերի նախարարությունն ողջունում է Հարավային Կովկասում խաղաղության համաձայնագիրը և մտահոգություն հայտնում...