Ռուսաստանն իրավունք ունի և համապատասխան միջոցներ կձեռնարկի․ Պեսկովը՝ INF հրթիռներ տեղակայելու մասին
Ռուսաստանն իրավունք ունի ձեռնարկելու համապատասխան միջոցներ միջին և փոքր հեռահարության հրթիռներ (ՄՓՀ) տեղակայելու համար. այն այժմ որևէ կերպ սահմանափակված չէ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է «ՏԱՍՍ»-ը։
«Ռուսաստանն այլևս որևէ սահմանափակում չունի այս հարցում։ Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում, անհրաժեշտության դեպքում, ձեռնարկել համապատասխան միջոցներ ու քայլեր», - ասել է Կրեմլի խոսնակը։
Հավելենք՝ ավելի վաղ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն էր տարածել, որի համաձայն՝ Ռուսաստանն այլևս իրեն կապված չի համարում միջին և փոքր հեռահարության հրթիռների տեղակայման վերաբերյալ ինքնասահմանադրված սահմանափակումներով, և այդ մորատորիումը պահպանելու պայմանները վերացել են։ Դիվանագիտական գերատեսչությունը ուշադրություն է հրավիրել Արևմուտքի կողմից INF-ի տարածման ոլորտում ձեռնարկված քայլերի վրա և ընդգծել, որ դրանք ուղղակի սպառնալիք են ստեղծում Ռուսաստանի Դաշնության անվտանգության համար։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսական կողմը կատարեց Ադրբեջանի պահանջը
Ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը փոխել է Ստեփանակերտի վերաբերյալ հրապարակված լրատվական հոդվածի վերն...
Հայաստանը գիտի՝ «Խաղաղության համաձայնագիր»-ը վերջնական ստորագրելու պայմանները
Մեր բոլոր պայմանները լիովին տրամաբանական են, ողջամիտ և օրինական: Ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Նույնիսկ բա...
Ադրբեջանը մեղադրում է Իրանին՝ «Զանգեզուրի միջանցք»-ի հետ կապված իրական նպատակները թաքցնելու համար
Տարածաշրջանի տեղեկատվական տարածքը խառնվեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև Վաշինգ...
Իրանի ԱԳՆ–ն՝ խաղաղության համաձայնագրի և արտաքին միջամտության վերաբերյալ իր մտահոգությունների մասին
Իրանի Արտաքին գործերի նախարարությունն ողջունում է Հարավային Կովկասում խաղաղության համաձայնագիրը և մտահոգություն հայտնում...