Պեսկովը՝ ԱՄՆ-ի և Եվրամիության որոշումներն անօրինական է համարել
Ռուսաստանի հետ առևտրային հարաբերությունները դադարեցնելու պահանջները, որոնք Արևմուտքը ներկայացնում է տարբեր երկրների, անօրինական են։ Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ավելի վաղ Հնդկաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռանդհիր Ջայսվալը հայտարարել էր, որ իր երկիրը ռուսական նավթի ներմուծման պատճառով ԱՄՆ-ի և ԵՄ-ի հարձակումները համարում է անհիմն ու ոչ խելամիտ և միջոցներ կձեռնարկի իր շահերը և տնտեսական անվտանգությունը պաշտպանելու համար։
«Մենք բազմաթիվ հայտարարություններ ենք լսում, որոնք իրականում սպառնալիքներ են։ Մենք նման հայտարարություններն օրինական չենք համարում»,- ասել է Պեսկովը։
Նրա խոսքով՝ ինքնիշխան երկրների նկատմամբ Արևմուտքի որոշ երկրների հայտարարություններն ու սպառնալիքները փորձ են ստիպելու այդ պետություններին դադարեցնել առևտրային հարաբերությունները Ռուսաստանի հետ։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, թե տեղեկություն է ստացել, որ Հնդկաստանը մտադիր է հրաժարվել Ռուսաստանից նավթ գնելուց:
Նմանատիպ հոդվածներ
Ռուսական կողմը կատարեց Ադրբեջանի պահանջը
Ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը փոխել է Ստեփանակերտի վերաբերյալ հրապարակված լրատվական հոդվածի վերն...
Հայաստանը գիտի՝ «Խաղաղության համաձայնագիր»-ը վերջնական ստորագրելու պայմանները
Մեր բոլոր պայմանները լիովին տրամաբանական են, ողջամիտ և օրինական: Ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Նույնիսկ բա...
Ադրբեջանը մեղադրում է Իրանին՝ «Զանգեզուրի միջանցք»-ի հետ կապված իրական նպատակները թաքցնելու համար
Տարածաշրջանի տեղեկատվական տարածքը խառնվեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև Վաշինգ...
Իրանի ԱԳՆ–ն՝ խաղաղության համաձայնագրի և արտաքին միջամտության վերաբերյալ իր մտահոգությունների մասին
Իրանի Արտաքին գործերի նախարարությունն ողջունում է Հարավային Կովկասում խաղաղության համաձայնագիրը և մտահոգություն հայտնում...