Բագրատ Սրբազանը դատի է տվել ՔՊ-ական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանին
«Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը դատի է տվել ՔՊ–ական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանին զրպարտության ու վիրավորանքի համար։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։
«Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասով, 63-րդ հոդվածի 1-ին մասով և «Մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով՝ խնդրում ենք պատասխանող Վաղարշակ Սոսի Հակոբյանից հօգուտ հայցվոր Վազգեն Պետրոսի Գալստանյանի բռնագանձել 3,000,000 դրամ»,- նշված է կայքում։
3 մլն դրամից 2 միլիոնը զրպարտության համար է, 1 միլիոնը` վիրավորանքի։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Բագրատ սրբազանը դատի է տվել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանին, ևս մի քանի քաղաքական ու հասարակական գործիչների` փոխհատուցում պահանջելով վիրավորանքի և զրպարտության հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի համար։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսական կողմը կատարեց Ադրբեջանի պահանջը
Ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը փոխել է Ստեփանակերտի վերաբերյալ հրապարակված լրատվական հոդվածի վերն...
Հայաստանը գիտի՝ «Խաղաղության համաձայնագիր»-ը վերջնական ստորագրելու պայմանները
Մեր բոլոր պայմանները լիովին տրամաբանական են, ողջամիտ և օրինական: Ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Նույնիսկ բա...
Ադրբեջանը մեղադրում է Իրանին՝ «Զանգեզուրի միջանցք»-ի հետ կապված իրական նպատակները թաքցնելու համար
Տարածաշրջանի տեղեկատվական տարածքը խառնվեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև Վաշինգ...
Իրանի ԱԳՆ–ն՝ խաղաղության համաձայնագրի և արտաքին միջամտության վերաբերյալ իր մտահոգությունների մասին
Իրանի Արտաքին գործերի նախարարությունն ողջունում է Հարավային Կովկասում խաղաղության համաձայնագիրը և մտահոգություն հայտնում...