Ընդդիմադիր կոչվող շրջանակները դեպրեսիայի մեջ են. Գալջյան
Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Ընդդիմադիր կոչվող շրջանակները դեպրեսիայի մեջ են ընկնում այն պահերին, երբ Հայաստանում լավ բան է տեղի ունենում։ Նրանք կարիք ունեն մշտական խավարի, աղետի, ճնշման մասին խոսելու, որովհետև հենց դա է միակ ֆոնը, որի վրա իրենց «ազգափրկիչ», «սրբազան», «ազատագրական» բառերը կարող են հնչեղություն ունենալ։
Եվ երբ ժողովուրդը, ում նրանք ուզում են, որ իրենց կոչով գա հրապարակ՝ զայրույթի շուրջ, գնում է համերգ՝ կյանքի շուրջ, դա նրանց նյարդայնացնում է։ Երբ մարդիկ խրախճանք չեն տեսնում, այլ պետության ներկայություն, դա խափանում է ընդդիմության մեխանիզմը։ Որովհետև նրանք քաղաքականությունն ընկալում են որպես մշտական ողբերգություն, որտեղ իրենք միակ փրկիչն են։
Ջենիֆեր Լոպեսի համերգը ցույց տվեց ոչ թե միայն մշակութային մակարդակ, այլ նաև սոցիալական ու հոգեբանական իրականություն և տնտեսական ու ճանաչողական մեծ մուլտիպլիկատիվ էֆեկտ։
Իսկ նրանք, ովքեր այսօր նեղվում են, որ իրենց «հրաշք հանրահավաքներին» նույնիսկ համերգի մարդկանց 5%-ը չի գալիս, լավ կլինի՝ հարցնեն իրենց – իրենք որևէ բան առաջարկու՞մ են ժողովրդին։ Իրական գաղափարներ ու ապագայի տեսլակա՞ն, թե՞ պսևդոհայրենասիրական լոզունգներ և ոչ մի հստակ բան։
Իրական Հայաստանը արդեն գոյություն ունի։ Եվ կամ դուք կհամակերպվեք դրա հետ, կամ միշտ կմնաք լուսանցքում»։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսական կողմը կատարեց Ադրբեջանի պահանջը
Ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը փոխել է Ստեփանակերտի վերաբերյալ հրապարակված լրատվական հոդվածի վերն...
Հայաստանը գիտի՝ «Խաղաղության համաձայնագիր»-ը վերջնական ստորագրելու պայմանները
Մեր բոլոր պայմանները լիովին տրամաբանական են, ողջամիտ և օրինական: Ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Նույնիսկ բա...
Մենք քաջալերում ենք թե՛ Հայաստանին, և թե՛ Ադրբեջանին․ Իրանի ԱԳՆ
Իրանն աջակցում է Հայաստանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը։ «Արմենպրես»-ին տված հարցազրույցում...
Ադրբեջանը մեղադրում է Իրանին՝ «Զանգեզուրի միջանցք»-ի հետ կապված իրական նպատակները թաքցնելու համար
Տարածաշրջանի տեղեկատվական տարածքը խառնվեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև Վաշինգ...