Մոսկվան բողոք է հղել Գերմանիային
Մոսկվայում Գերմանիայի դեսպանատանը վճռական բողոք է ներկայացվել Ճապոնիայում Գերմանիայի դեսպան Պետրա Զիգմունդի արտահայտությունների վերաբերյալ, որոնք կասկածի տակ են դնում ՌԴ ինքնիշխանությունը Հարավային Կուրիլյան կղզիների նկատմամբ: Այս մասին հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ-ն։
ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են, որ Հարավային Կուրիլյան կղզիները Ռուսաստանին անցել են օրինական հիմքերով՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքում, իսկ այս արդյունքներն ամրագրված են դաշնակից տերությունների հետպատերազմյան պայմանավորվածություններով, ինչպես նաև ՄԱԿ-ի կանոնադրությամբ:
Գերմանական կողմին ի գիտություն նշվել է, որ համերաշխությունը պաշտոնական Տոկիոյի իրավաբանորեն աննշան տարածքային նկրտումներին, որոնք բխում են Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքների ռևանշիստական մեկնաբանումից, հատկապես սրբապղծություն է այս տարի, երբ առաջադեմ մարդկությունը նշում է Հայրենական մեծ պատերազմում նացիստական Գերմանիայի և նրա արբանյակների նկատմամբ հաղթանակի, ռազմատենչ Ճապոնիայի ջախջախման և Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 80-ամյակը։
Նմանատիպ հոդվածներ
Երկկողմ հանդիպում Թրամփի և եռակողմ հանդիպում՝ Ալիևի հետ. Նիկոլ Փաշինյանը կայցելի ԱՄՆ
Օգոստոսի 7-8-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը այց կկատարի Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Այս մասի...
Այսօր պատմական օր է լինելու Հայաստանի, Ադրբեջանի, ԱՄՆ-ի և աշխարհի համար․ Թրամփ
Այսօր նախագահ Ալիևը և վարչապետ Փաշինյանը կմիանան ինձ Սպիտակ տանը՝ պաշտոնական խաղաղության ստորագրման արարողության համար:&...
Հայտնի է Փաշինյան-Թրամփ հանդիպման ժամը
Այսօր՝ Վաշինգտոնի ժամանակով 14:30-ին, իսկ Հայաստանի ժամանակով 22:30-ին, տեղի կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ ն...
Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի Շիրակի մարզային կառույցի տնօրեն է նշանակվել
ՀԷՑ–ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանին այս...