Ադրբեջանի ԱԳՆ․ ռուսական կողմի հիստերիան անհասկանալի է

Վերջին օրերին Ռուսաստանում հնչած հուզական հայտարարությունները՝ կապված հայազգի ռուս ակադեմիական դասական և ռոմանտիկ նկարիչ Իվան Այվազովսկու արձանի քանդման հետ, և որոշ լրատվամիջոցների կողմից ցուցաբերված հիստերիկ մոտեցումը, ցավոք, ստվերում են հարցի քաղաքական և իրավական էությունը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահին կից կառավարման ակադեմիայի խորհրդական, Բաքվի քաղաքագետների ակումբի նախագահ Զաուր Մամեդովը:


Նրա խոսքով՝ հարևան երկրում Այվազովսկու արձանի քանդման հետ կապված առաջացած արհեստական հիստերիան լիովին անհասկանալի է.


«Ռուսաստանը հատկապես զգայուն է հարևան երկրների հուշարձանների և արձանների նկատմամբ։ Մասնավորապես, Ուկրաինայում, Հայաստանում, Վրաստանում և այլ երկրներում այն պաշտոնական հայտարարություններ է անում այդ երկրների իշխանությունների դեմ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմում կռված ռուսների հուշարձանների և արձանների քանդման վերաբերյալ, մեղադրելով այդ երկրներին ռուսական պատմության և ռուս մարտիկների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի, ազգայնականության և այլ հարցերի մեջ։ Ռուսաստանը խստորեն դատապարտում է այս քայլերը։ Սակայն Այվազովսկու արձանի քանդման հարցը չպետք է գնահատվի նույն համատեքստում, ինչ նախորդ նմանատիպ միջադեպերը»,- ասել է պատգամավորը։


Զաուր Մամեդովը նշել է, որ Այվազովսկու արձանը տեղադրվել է անօրինական կերպով։


«Խոսքը վերաբերում է արձանի տեղադրմանը, որը տեղի է ունեցել Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների կողմից 2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարությունից հետո։ Այդ հայտարարությամբ Ռուսաստանի նախագահը և Հայաստանի վարչապետը ճանաչել են Ղարաբաղը որպես Ադրբեջանի անբաժանելի մաս։ Եթե Ռուսաստանն ինքն է ճանաչում Ղարաբաղը որպես Ադրբեջանի անբաժանելի մաս, ինչպե՞ս է հնարավոր, որ այնտեղ արձանը կարող է անօրինական կերպով տեղադրվել առանց Ադրբեջանի համաձայնության։ Եվ հիմա Ռուսաստանում կոշտ և զգացմունքային հայտարարություններ են հնչում այդ արձանը ադրբեջանական իշխանությունների կողմից քանդելու վերաբերյալ։ Որոշ ռուսական լրատվամիջոցներ մեղադրում են Ադրբեջանին ազգայնականության և շովինիզմի մեջ։ Սակայն այս հարցը ո՛չ ազգայնականության, ո՛չ էլ թշնամանքի հետ կապված է։ Խնդիրը կապված է Ադրբեջանի ինքնիշխան իրավունքների և տարածքային ամբողջականության հարգման հետ։ Եթե «մեկը ցանկանում է համագործակցել Ադրբեջանի հետ, ապա պետք է հարգի նրա տարածքային ամբողջականությունը»- եզրափակել է իր ելույթը Զաուր Մամեդովը: 


Հիշեցնենք, ավելի վաղ հայտնել էինք Ադրբեջանի ԱԳՆ-ն ռուսական կողմից պահանջել էր ներողություն խնդրել:

Քաղաքականություն