Պուտինը` Ուկրաինայի հակամարտության կարգավորման գլխավոր խնդրի մասին
Եթե Կիևը կարծում է, որ հիմա բանակցությունների ժամանակը չէ, Մոսկվան պատրաստ է սպասել: Այս մասին Բելառուսի նախագահի հետ ունեցած հանդիպումից հետո` մամուլի ասուլիսի ժամանակ, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «Ռիա նովոստի»-ն:
«Դե, ընդհանուր առմամբ, մենք կարող ենք սպասել։ Եթե Ուկրաինայի ղեկավարությունը կարծում է, որ հիմա ժամանակը չէ, և եթե մենք պետք է սպասենք, ապա խնդրեմ, մենք պատրաստ ենք սպասել», - ասել է ՌԴ նախագահը՝ մեկնաբանելով Զելենսկիի խոսքերն, որ հիմա բանակցելու իմաստ չկա, և պետք է սպասել մինչև Ռուսաստանում ռեժիմի փոփոխություն լինի:
Նրա խոսքով` Ուկրաինական կարգավորման մեջ գլխավորը, հակամարտության պատճառների վերացումն է:
«Գլխավորը այս ճգնաժամի պատճառները վերացնելն է»,- նշել է ՌԴ նախագահը:
Նմանատիպ հոդվածներ
Ռուսական կողմը կատարեց Ադրբեջանի պահանջը
Ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը փոխել է Ստեփանակերտի վերաբերյալ հրապարակված լրատվական հոդվածի վերն...
Ադրբեջանի ԱԳՆ․ եթե ռուսական կողմը ներողություն չխնդրի կձեռնարկվեն համապատասխան միջոցներ
Ռուսաստանի Դաշնության պաշտոնական պետական գործակալությունը՝ «ՏԱՍՍ»-ը, ադրբեջանական Խանքենդի քաղաքի Ստեփանակերտ վերանվանու...
ԵԱՀԿ-ն Լեռնային Ղարաբաղում նույնպես ձախողվեց․ Լավրով
Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Российская газета» պարբերականում հոդված է հրապարակել։ «Հելսինկյան ա...
Ռուսական բանակը շրջապափակել է Ուկրաինայի զինված ուժերին․ նրանք կամավոր հանձնվում են
Ռուս զինծառայողները, սկսել են շրջապատել Շիպիլովկայի և Գրիգորովկայի մոտակայքում տեղակայված Ուկրաինայի զինված ուժերի խումբ...