Գիտենք՝ ով է որոշումներ կայացնում Ռուսաստանում և ով պետք է դադարեցնի պատերազմը․ Զելենսկի
Մենք ծանոթ ենք ռուսական կողմի հայտարարություններին։ Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններ վարել պետությունների ղեկավարների մակարդակով։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այս մասին գրել է իր Telegram-ի էջում։
«Եթե սա պատերազմը շարունակելու և պատժամիջոցներից խուսափելու համար ժամանակ շահելու ազդանշան չէ, այլ պատերազմը դադարեցնելու և երկարատև խաղաղություն հաստատելու ազդանշան է, Ուկրաինան կրկին հաստատում է իր պատրաստակամությունը ցանկացած պահի պետությունների ղեկավարների մակարդակով բանակցությունների համար։
Մենք հասկանում ենք, թե ով է որոշումներ կայացնում Ռուսաստանում և ով պետք է դադարեցնի պատերազմը։ Այս մասին, ոչ միայն մենք գիտենք, այլ ամբողջ աշխարհը։ Ուկրաինան ընդունելի է համարում հայտարարություններից և տեխնիկական հանդիպումներից անցնել առաջնորդների մակարդակով բանակցությունների։ Միացյալ Նահանգները նույնպես այս առաջարկն արել է, և մենք աջակցել ենք դրան։ Այս փուլում Ռուսաստանից պահանջվում է պատրաստ լինել դրան»,- գրել է Զելենսկին։
Նա նաև ընդգծել է իր աջակցությունը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ պատերազմը դադարեցնելու և խաղաղության հասնելու ջանքերին։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսական կողմը կատարեց Ադրբեջանի պահանջը
Ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը փոխել է Ստեփանակերտի վերաբերյալ հրապարակված լրատվական հոդվածի վերն...
Ադրբեջանի ԱԳՆ․ եթե ռուսական կողմը ներողություն չխնդրի կձեռնարկվեն համապատասխան միջոցներ
Ռուսաստանի Դաշնության պաշտոնական պետական գործակալությունը՝ «ՏԱՍՍ»-ը, ադրբեջանական Խանքենդի քաղաքի Ստեփանակերտ վերանվանու...
ԵԱՀԿ-ն Լեռնային Ղարաբաղում նույնպես ձախողվեց․ Լավրով
Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Российская газета» պարբերականում հոդված է հրապարակել։ «Հելսինկյան ա...
Ռուսական բանակը շրջապափակել է Ուկրաինայի զինված ուժերին․ նրանք կամավոր հանձնվում են
Ռուս զինծառայողները, սկսել են շրջապատել Շիպիլովկայի և Գրիգորովկայի մոտակայքում տեղակայված Ուկրաինայի զինված ուժերի խումբ...