Երբ լռում է դատարանը, խոսում է Չորրորդ իշխանությունը. համակարգը ճաքեր է տվել, մենք ցույց կտանք՝ որտեղ

Հուլիսի 31-ին Վարչական դատարանը՝ դատավոր Դանիել Դանիելյանի նախագահությամբ հրապարակեց վճիռ:


«Էգալիտե» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հայցն ընդդեմ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի, երրորդ անձինք՝ «Մետեո Թի-Վի», «Պիանո Գրուպ» և «Ռադիո Վայբ» ընկերության՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 27.05.2025 թվականի «Լսողական ծրագրի 106.9 հաճախականության օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթի հաղթող ճանաչելու և լիցենզիա տրամադրելու մասին» թիվ 68-Ա որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, մերժել է:


Այս որոշումը «Էգալիտե» ՍՊԸ-ի կողմից միանշանակ բողոքարկվելու է Հայաստանի Հանրապետության վերաքննիչ վարչական դատարանում:


Այսօրվանից Auroranews-ը սկսում է հանրային լայն տեղեկատվական արշավ և լրագրողական հետաքննություններ: Դրանց նպատակն է լուսաբանել Հայաստանում տեսալսողական մեդիա ոլորտում, ինչպես նաև Տեսալսողական մեդիայի մասին օրենքի լիցենզավորման ոլորտում առկա համակարգային խնդիրները։


Ուշադրության կենտրոնում են Հայաստանում մեդիա դաշտում առկա խնդիրները, ինչպես նաև այս ոլորտում վեճերի քննարկմանը ներգրավված առանձին դատավորների և պետական պաշտոնյաների գործունեությունը:


Մենք օրինականության, թափանցիկության և հաշվետվողականության հարցեր ենք բարձրացնում, որոնց թվում են հնարավոր կոռուպցիոն մեխանիզմները, որոնք խաթարում են Տեսալսողական մեդիայի անկախ աշխատանքը և խարխլում պետական ինստիտուտների նկատմամբ վստահությունը։


Մեր նպատակն է՝ հանրային վերահսկողությունը, արդարադատության վերականգնումը և բարեփոխումների նախաձեռնումը՝ տեսալսողական մեդիայի կարգավորման ոլորտում:


Վստահ ենք, որ Հայաստանի բազմաթիվ լրատվամիջոցների սա կհետաքրքրի:


Հետևեք հրապարակումներին, հետաքննություններին և մեկնաբանություններին՝ Auroranews.am կայքում և մեր սոցիալական հարթակներում:



Սա դեռ միայն սկիզբն է։

Քաղաքականություն