Սպորտ Կարևոր

Արհեստական բանականությունը հասավ թենիսի ամենահեղինակավոր մրցաշարին

Lilit A.
Արհեստական բանականությունը հասավ թենիսի ամենահեղինակավոր մրցաշարին

Ուիմբլդոնում՝ առաջնության գոյության 148 տարվա ընթացքում առաջին անգամ կորտերում չկան մարդիկ, որոնց հաճախ անվանում են թենիսի աշխարհի ամենաէլեգանտ ներկայացուցիչներ: Մրցավարներներին փոխարինելու են եկել Hawk Eye ընկերության մշակումները։



Համակարգը հետևում է գնդակի հետագծին՝ թռիչքի յուրաքանչյուր կետում ամրագրելով դրա կոորդինատներ, և անսխալ որոշում է ՝ գնդակը հարվածել է դաշտին, թե դուրս է եկել:


Ուիմբլդոնի «Մեծ սաղավարտի» մրցաշարի հանդիպումներն ամեն տարի սպասարկած 300 մրցավարների փոխարեն այժմ յուրաքանչյուր կորտում տեղադրված են միջինը 18 տեսախցիկներ, որոնք այսուհետ կորոշեն գնդակի ընթացքը: Փորձառու մրցավարները գնդակի ցատկի տեղը որոշում են 30-40 միլիմետր ճշգրտությամբ։



Բրիտանացի թենիսիստ Քեմերոն Նորրին կարծում է, որ անհետացել է կոլորիտը, սակայն ամենից շատ ցավում է տարիների ավանդույթի համար: Աշխարհի 12-րդ ռակետ, ամերիկացի Ֆրենսիս Տիաֆոյի կարծիքով, գեղեցիկ հագուստով գծային մրցավարները հանդիսավորություն էին հաղորդում մրցաշարին:


«Մրցավարներից հրաժարվելու որոշումը մեզ համար հեշտ չէր ։ Նախ, դա հարյուրավոր աշխատատեղեր են: Պրոֆեսիոնալ և թենիսին նվիրված մարդիկ մի ակնթարթում գործից դուրս մնացին։ Երկրորդ, մեզ համար ավելի դժվար է բաժանվել ավանդույթներից, մենք այդպիսի երկիր ենք։ Եվ երրորդ, խաղի համար այս փոխարինման անվերապահ օգուտը դեռ ապացուցված չէ»,-BBC-ին ասել են թենիսի համաանգլիական ակումբում:



Նշենք, որ այս տարի, մրցաշարի առաջին շաբաթում, մի քանի խաղացողներ բողոքեցին, որ նոր համակարգի ձայնային ուղեկցությունից, այն ցածր է, չի լսվում: Բողոքի ակցիա իրականացրեցին նաև թենիսի մասնակիցները, որոնք հիմնականում դժգոհություն հայտնեցին այն փաստից, որ տեխնոլոգիաները խլում են մարդկանց աշխատատեղերը։


«Կարծում եմ՝ սա դեռ ամենը չէ։ Ժամանակն է նոր ավանդույթների։ Դա տխուր է, բայց անխուսափելի», - ասում է թենիսի մարզիչ Քրիս Հովարդը։


Նմանատիպ հոդվածներ

Ավելին Սպորտ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250