Ռուսաստանի համար կփոխվեն խաղի կանոները․ ԱՄՆ սենատոր
Ռուսաստանը սովորել է շրջանցել պատժամիջոցները, սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կփոխի մոտեցումը, որպեսզի հարվածի նրանից էներգակիրներ գնող երկրներին, հայտարարել Է սենատոր Լինդսի Գրեհեմը:
«Թվում է, թե դուք չեք գիտակցում, որ նախագահ Թրամփը փոխում է խաղի կանոները և պատրաստվում է մաքսատուրքեր սահմանել այն երկրների համար, որոնք գնում են ձեր նավթն ու գազը՝ աջակցելով ձեր ռազմական մեքենային։ Հնարավոր է, որ դուք պետք է մոտ ժամանակներս կապվեք այդ երկրների հետ՝ պարզելու համար, թե արդյոք նրանք դրան վերաբերում են նույնքան անլուրջ, որքան դուք»,- գրել է հանրապետական սենատորը X-ի իր էջում։
Գրեհեմը Ռուսաստանի նկատմամբ խիստ սահմանափակումների ծրագրի հեղինակներից է։ Նախաձեռնության համաձայն՝ եթե երկիրը վառելիք է ձեռք բերում Ռուսաստանից և չի օգնում Ուկրաինային, ապա ԱՄՆ-ում նրա արտադրանքի համար 500 տոկոս սակագին է սահմանվում։ Կոշտ պատժամիջոցների հնարավոր թեկնածուների թվում սենատորը նշել է Հնդկաստանն ու Չինաստանը՝ ենթադրելով, որ մաքսատուրքը կարող է լինել 100 տոկոս:
Նմանատիպ հոդվածներ
Ռուսական կողմը կատարեց Ադրբեջանի պահանջը
Ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը փոխել է Ստեփանակերտի վերաբերյալ հրապարակված լրատվական հոդվածի վերն...
Ադրբեջանի ԱԳՆ․ եթե ռուսական կողմը ներողություն չխնդրի կձեռնարկվեն համապատասխան միջոցներ
Ռուսաստանի Դաշնության պաշտոնական պետական գործակալությունը՝ «ՏԱՍՍ»-ը, ադրբեջանական Խանքենդի քաղաքի Ստեփանակերտ վերանվանու...
Ռուսական բանակը շրջապափակել է Ուկրաինայի զինված ուժերին․ նրանք կամավոր հանձնվում են
Ռուս զինծառայողները, սկսել են շրջապատել Շիպիլովկայի և Գրիգորովկայի մոտակայքում տեղակայված Ուկրաինայի զինված ուժերի խումբ...
Հույս ունենք՝ Հայաստանն ու Ադրբեջանը կհասկանան ռիսկերը. Զախարովա
ՌԴ Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանել է ադրբեջան...