Հնդկաստանը սպառնում է Պակիստանին կասեցնել Ինդոսի ջրերի մասին պայմանագիրը
Հնդկաստանը չի ապաշրջափակի Ինդոսի ջրերի մասին համաձայնագրի կիրառումը, քանի դեռ չի համոզվել, որ Պակիստանում ահաբեկչությունը չի աջակցվում։ Այս մասին հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը՝ ելույթ ունենալով խորհրդարանի վերին պալատում՝ «Սինդուր» գործողությանը նվիրված քննարկման ժամանակ։
«Ինդոսի ջրերի պայմանագիրը կասեցված կմնա այնքան ժամանակ, քանի դեռ Պակիստանը վերջնականապես չի հրաժարվել ահաբեկչությանն աջակցելուց», - ասել է նախարարը:
Նախարարի խոսքով՝ պայմանագիրը «ստորագրվել է բարեկամական մտադրություններով», սակայն 1960 թվականից ի վեր տեղի են ունեցել բազմաթիվ իրադարձություններ, որոնք խաթարել են համաձայնագրի ոգին:
Հիշեցնենք՝ Ջամմու և Քաշմիրում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումից հետո Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարեց Ինդոսի ջրերի մասին պայմանագրի անհապաղ կասեցման մասին: Պաշտոնական Նյու Դելին այս քայլին դիմեց 26 մարդու կյանք խլած ահաբեկչական հարձակման մեջ միջսահմանային կապեր հայտնաբերելուց հետո: Այնուհետև հնդկական ուժերը սկսեցին «Սինդուր» գործողությունը՝ հարվածներ հասցնելով Պակիստանում ահաբեկիչների դիրքերին։
Մայիսի 10-ին երկու կողմերն էլ հայտարարեցին լիակատար հրադադարի մասին։ Հնդիկ պաշտոնյաները հայտարարեցին, որ «Սինդուր» գործողությունը կասեցվել է, բայց չի ավարտվել։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսական կողմը կատարեց Ադրբեջանի պահանջը
Ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը փոխել է Ստեփանակերտի վերաբերյալ հրապարակված լրատվական հոդվածի վերն...
Ռուսական բանակը շրջապափակել է Ուկրաինայի զինված ուժերին․ նրանք կամավոր հանձնվում են
Ռուս զինծառայողները, սկսել են շրջապատել Շիպիլովկայի և Գրիգորովկայի մոտակայքում տեղակայված Ուկրաինայի զինված ուժերի խումբ...
Իրանից Ադրբեջան թռչող ԱԹՍ-ի մուտքը կանխվել է
Իրանի Իսլամական Հանրապետության տարածքից անօդաչու թռչող սարքի մուտքն դեպի Ադրբեջան կանխվել է։ Այս մասին հայտնո...
Հույս ունենք՝ Հայաստանն ու Ադրբեջանը կհասկանան ռիսկերը. Զախարովա
ՌԴ Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանել է ադրբեջան...