Ռուսաստանը պետք է պատասխանատվություն կրի խոցված AZAL ինքնաթիռի համար․ Հաջիև

Ադրբեջանը կոչ է անում Ռուսաստանին պատասխանատվություն կրել խոցված AZAL ինքնաթիռի համար, ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։ 


Պաշտոնական Բաքուն ակնկալում է, որ Մոսկվան կկրի Ակտաուի մոտ AZAL ինքնաթիռի խոցման պատասխանատվությունը, հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։


Նրա խոսքով՝ ռուս-ադրբեջանական հարաբերություններում հիմնարար փոփոխություններ չեն եղել, սակայն վերջին ամիսներին երկկողմ օրակարգում որոշակի թյուրըմբռնումներ և աճող լարվածություն է նկատվել։


«Նման միջադեպեր կարող են տեղի ունենալ նաև հարևան երկրների միջև։ Ամեն ինչ սկսվել է ինքնաթիռի վթարից, որը խորապես ցնցել է ադրբեջանական հասարակությանը։ Այն տեղի է ունեցել Ռուսաստանի տարածքում, Ռուսաստանի օդային տարածքում, և մենք գիտենք, թե ինչպես է դա տեղի ունեցել՝ սա այլևս գաղտնիք չէ։ Ադրբեջանը, որպես հարևան և գործընկեր, ակնկալում է, որ Ռուսաստանը պատասխանատվություն կկրի և կապահովի արդարադատություն այս գործում», - ասել է նա Berliner Zeitung-ին տված հարցազրույցում։

Քաղաքականություն