Գագիկ Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել
Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Սուրեն Խաչատրյանի նախագահությամբ այսօր քննվում է Տրանսպորտի և կապի նախկին նախարար, Երևանի նախկին քաղաքապետ, «Կենտրոն» համայնքի նախկին ղեկավար Գագիկ Բեգլարյանի գործի քննությունը։ Բեգլարյանին մեղադրանք է առաջադրված պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և փողերի լվացման մեջ։ Այս մասին հայտնում է Factor-ը:
Ըստ մեղադրանքի, նա, 2002 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2009 թվականի մարտի 4-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով Երևան քաղաքի «Կենտրոն» թաղային համայնքի ղեկավարի, իսկ 2009 թվականի մարտի 4-ից մինչև 2010 թվականի դեկտեմբերի 8-ը՝ Երևանի քաղաքապետի պաշտոնները, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի համաձայն՝ ի թիվս այլոց՝ ունենալով համայնքի ղեկավարի տեղակալին, աշխատակազմի քարտուղարին, կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներին նշանակելու, համայնքի ավագանու որոշմամբ և սահմանած պայմաններով համայնքի սեփականություն համարվող գույքն օտարելու կամ օգտագործման տրամադրելու, համայնքի ավագանուն` համայնքի սեփականություն համարվող գույքն օտարելու մասին առաջարկություն ներկայացնելու, համայնքի բյուջեի միջոցները տնօրինելու, դրանց նպատակային օգտագործումն ապահովելու, ֆինանսական փաստաթղթեր ստորագրելու լիազորություններ, այսինքն՝ տեղական ինքնակառավարման մարմնում ժամանակավորապես իրականացնելով կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական լիազորություններ, այդ լիազորությունների ուժով հանդիսանալով պաշտոնատար անձ, Երևան քաղաքի Կենտրոն համայնքում գտնվող, Կենտրոն, իսկ հետագայում նաև Երևան համայնքին պատկանող և նշված ժամանակահատվածներում ընդհանուր 2.327.584.000 ՀՀ դրամ արժեք ունեցող 25 անշարժ գույքն իրենը դարձնելու, իսկ 2 անշարժ գույքը իր հետ փոխկապակցված անձինը դարձնելու նպատակով, 2004-2008 թվականներն ընկած ժամանակահատվածում և 2010 թվականի ընթացքում, շահադիտական դրդումներից ելնելով, այլ անձանց օժանդակությամբ, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ՝ էական վնաս պատճառելով համայնքի օրինական շահերին, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, 2009 թվականի ընթացքում դրդել է համայնքի ղեկավարի կողմից, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, այլ անձանց օժանդակությամբ, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելուն, որն էական վնաս է պատճառել համայնքի օրինական շահերին և դրա արդյունքում անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ, ինչպես նաև 2004-2017 թվականների ընթացքում, այլ անձանց օժանդակությամբ օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված նշված՝ առանձնապես խոշոր չափերի արժողությամբ անշարժ գույքերի մի մասը, դրդել և կազմակերպել է հանցավոր ճանապարհով ստացված նշված՝ առանձնապես խոշոր չափերի արժողությամբ անշարժ գույքերի մի մասի օրինականացումը:
Գործով մեղադրյալ է ևս երկու անձ։
Մանարամսները` սկզբնաղբյուրում:
Նմանատիպ հոդվածներ
Ռոմանոս Պետրոսյանը` ՀԷՑ-ի հետ կապված միջազգային դատարանի որոշման մասին
Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի 22.07.2025թ. թիվ EA 2025/121 վճռի վերաբերյալ հայտնում ենք, որ հրատապ...
Գագիկ Ծառուկյանը ցուցմունք է տալիս դատարանում
Այսօր Հակակոռուպցիոն քրեական դատարանում տեղի է ունեցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և «Մո...
Սամվել Կարապետյանի եղբորորդին նշել է` ինչ է դատարանն արգելել Հայաստանին ՀԷՑ-ի հետ կապված
Սամվել Կարապետյանը հաղթել է ՀՀ կառավարությանը ՀԷՑ-ը պետականացնելու գործով միջազգային դատարանում: Այս մասին ֆեյսբուքյան ի...
Հայաստանի ԱԳՆ-ի արձագանքը թուրքական անցակետը Թալեաթի անունով կոչելու առաջարկին
ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշ...