Երևանում կինը, որ երեխաներին անկացրել էր փողոցի չթույլատրված հատվածով հայտնաբերվել է
Օրերս սոցցանցերում տեսանյութ էր շրջանառվում․ Նոր Նորքի Բորյան փողոցում մի կին երեխաններին անցկացնում էր փողոցը հետիոտնի համար չնախատեսված հատվածով։
Տեսանյութում երևում էր նաև, թե ինչպես են երեխաները հայտնվում հանդիպակաց երթևեկող մեքենայի առջև, որը կտրուկ արգելակում է։
Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները պարզել են կնոջ ինքնությունը։ 61-ամյա կինը հրավիրվել է բաժին։ Նրա նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։
Հարգելի՛ քաղաքացիներ, ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է հատկապես երեխաների հետ խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները, ճանապարհը հատել միայն ու միայն թույլատրված հատվածներով․ յուրաքանչյուր աննշան թվացող խախտում կարող է կյանք արժենալ՝ հանգեցնելով անդառնալի հետևանքների։
Նմանատիպ հոդվածներ
Երևանի ավտոբուսում խուլիգանություն կատարած անձը ձերբակալվել է
Հուլիսի 18-ին Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում էր ստացվել, որ հուլիսի 15-ին՝ ավտոբուսներից մեկում...
Gold's Gym սպորտային ակումբում ՔԿ-ն ևս գործողություններ է իրականացնում
Auroranews-ի տեղեկությունրով Gold's Gym սպորտային ակումբում գործողություններ է իրականացնում: Auroranews-ը մանրամասներ ճշ...
Երևան-Սևան ավտոճանապարհին 2000-ից ավելի ավտոմեքենաներ չեն կարողանում տեղաշարժվել
Արդեն 1 ու կես ժամ է՝ Երևան-Սևան ավտոճանապարհի Հրազդանի վարչական տարածքով մոտ 4 կմ երկարությամբ ստեղծվել է հսկայական խցա...
ՊԵԿ-ի պարզաբանումը Մեղրիի Ագարակի անցակետում մի շարք խնդիրների վերաբերյալ
Auroranews-ն այսօր ահազանգ է ստացել ռադիոլսողներից, ըստ որոնց Մեղրիի Ագարակի անցակետում մի շարք խնդիրներ կան: Մասնավորապ...