Գերմանիան պարզաբանում է պահանջում Չինաստանից
Գերմանիայում Չինաստանի դեսպանը կանչվել է արտաքին գործերի նախարարությունը, որտեղ գերմանական կողմն իր բողոքն է հայտնել Կարմիր ծովում գործողություն իրականացնող գերմանական ինքնաթիռի վրա լազերային հարձակման կապակցությամբ: Այս մասին ասվում է X սոցիալական հարթակում Գերմանիայի Արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ
«Գերմանացի անձնակազմին թիրախավորելը և գործողությունները խաթարելը բացարձակապես անընդունելի է»,- ասվում է ԱԳՆ գրառման մեջ։
Գերմանիայի ՊՆ պնդմամբ՝ օդանավը չինական ռազմանավի կողմից լազերային հարձակման է ենթարկվել՝ «առանց որևէ պատճառի կամ նախազգուշացման»։
Որպես նախազգուշական քայլ՝ օդանավի առաքելությունը չեղարկվել է։ Ինքնաթիռը վայրէջք է կատարել Ջիբութիի ռազմաբազայում։ Անձնակազմից տուժածներ չկան։ Ավելի ուշ ինքնաթիռը ԵՄ առաքելության հետ վերսկսել է գործողությունները Կարմիր ծովում։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանի ԱԳՆ-ն կոչ է արել Հայաստանին դադարեցնել արատավոր պրակտիկան
Ռուսաստանի քաղաքացիների Հայաստան մուտք գործելու արգելքը հակասում է Երևանի և Մոսկվայի միջև հարաբերությունների դաշնակցային...
Ռուսաստանն ու Ադրբեջանը խզում են տնտեսական կապերը
«Ռոսսելխոզնադզորը» արգելում է ադրբեջանական ALLBUY և MILK PRODUCTS ՍՊԸ-ների բոլոր տեսակի կաթնամթերքի ներմուծումը Ռու...
Փոփոխություններ՝ տրանսպորտի վճարման համակարգում
Երևանում գործող հասարակական տրանսպորտի վճարման թղթային QR կոդով մեկերթ տոմսը, նախատեսված էր հազվադեպ օգտվողների համար, բ...
Խելագարություն․ Մակրոնի անսպասելի որոշումը Ռուսաստանի վերաբերյալ զայրացրել է ֆրանսիացիներին
Ֆրանսիական «Հայրենասերներ» կուսակցության առաջնորդ Ֆլորիան Ֆիլիպոն X սոցիալական ցանցում քննադատել է «Կամավորների կոալիցիա...