Քաղաքականություն
Թրամփը հայտարարել Է Գազայում հնարավոր հրադադարի մասին
Lilit T.
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողներին հայտնել է, որ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադար կարող է հաստատվել արդեն հաջորդ շաբաթ:
«Կարծում եմ՝ մոտ է։ Ես չեմ կարող ասել, թե ինչ է տեղի ունեցել: Պարզապես խոսել եմ որոշ մարդկանց հետ, ովքեր մասնակցում են բանակցություններին», - ասել Է Թրամփը՝ չհստակեցնելով զրուցակիցներին:
Ըստ Al Jazeera-ի՝ Թրամփի խոսքերը հնարավոր տեղաշարժերի միակ նշանն են։ Իսրայելը պաշտոնապես հրաժարվում է քննարկել պատերազմի ավարտը, իսկ հրադադարի մասին բանակցություններ առայժմ չեն ընթանում տարածաշրջանի ոչ մի երկրում:
Բայց Իսրայելի և Իրանի միջև հրադադարից հետո Գազայում խաղաղության մասին խոսակցություններն ակտիվացել են։ Առայժմ մնում է միայն սպասել՝ Թրամփի խոսքերը դեռ խոսքեր են։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Քաղաքականություն բաժնից
Վերջնաժամկետի մասին տեղեկությունը սուտ է. Սպիտակ տուն
Աշխարհը տեսնում է ձեր կեղծավոր հռետորաբանությունը. Փեզեշքիան
Նարեկ Կարապետյանը դարակազմիկ բացահայտում է արել. Արման Եղոյան
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սամվել Կարապետյանի որդին դիմում է Մակրոնին
2.3