Մայր Աթոռի դարպասները կրկին փակվեցին

 Մայր Աթոռի դարպասները կրկին փակվեցին։ Տարածում քաղաքացիների թիվը գնալով ավելանում է։ 


Նշենք, որ ավելի վաղ Միքայել Սրբազանն ինքնակամ դուրս եկավ Վեհարանից և փորձեց իրավապահների մեքենան նստել, սակայն Մայր Աթոռում հավաքված քաղաքացիները իրավապահներին թույլ չտվեցին նրան բերման ենթարկել։


Հիշեցնենք` ԱԱԾ–ն մեծաթիվ ուժերով Մայր Աթոռ է եկել՝ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին ձերբակալելու համար։ Մինչեւ այդ առավոտյան Շիրակի թեմի առաջնորդարանում խուզարկություն էր իրականացվել։ 


Ավելի վաղ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական վարույթ էր նախաձեռնվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։

Քաղաքականություն