Տեղի է ունեցել պատմության խոշորագույն կիբերհարձակումը
Հունիսի 18-ին համացանցում տեղի է ունեցել մինչ օրս աննախադեպ մասշտաբի տվյալների արտահոսք. գրում է Forbes-ը։
Շուրջ 16 միլիարդ մուտքային տվյալ, այդ թվում՝ գաղտնաբառեր են հայտնվել բաց հասանելիության մեջ։ Մասնագետները վստահ են՝ սա պատմության մեջ խոշորագույն արտահոսքն է, որն առաջացել է մի քանի վնասաբեր ծրագրերի միջոցով, ըստ Cybernews հարթակի հետազոտողների տվյալներով։
Արտահոսած տվյալները ներառում են մուտքային մանրամասներ՝ կապված բոլոր խոշոր հարթակների հետ, այդ թվում՝ Apple, Google, Facebook, GitHub, Telegram և նույնիսկ պետական ծառայություններ։ Տեղեկատվությունը, ըստ հետազոտողների, հիմնականում ձևավորված է եղել URL-հղումների տեսքով՝ ուղեկցված օգտատերերի անուններով և գաղտնաբառերով։ Սա հնարավորություն է տալիս մուտք գործել բառացիորեն ցանկացած առցանց համակարգ՝ առանց լրացուցիչ գործողությունների։
Keeper Security ընկերության հիմնադիրները արտահոսքն անվանել են «զանգվածային շահագործման գծապատկեր»՝ նշելով, որ սա նոր տվյալների հավաքածու է, ոչ թե նախկին արտահոսքերի կրկնություն։ Միայն մեկ բացառություն կա՝ մայիսին արձանագրված 184 միլիոն գաղտնաբառի արտահոսքը։ Մնացած բոլոր տվյալաշարերը մինչ այս պահը հայտնի չեն եղել։
Նմանատիպ հոդվածներ
Սպառողների համար գազի սակագինը կմնա անփոփոխ
ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի այսօրվա նիստում վերանայվել են բնական գազի մատակարարման և բաշխման սա...
Հայկական կոնյակ տեղափոխող 50 բեռնատար կհատի սահմանը․Վրացական կողմը խոստում ունի
Վրացական կողմը խոստացել է հայկական կոնյակ տեղափոխող 50 բեռնատար մեքենայի թույլ տալ հատել սահմանը: Ազգային ժողով-Կա...
Ալիևը մեկնել է Թուրքիա
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր մեկնել է Թուրքիա, նրան օդանավակայանում դիմավոր է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդող...
Հսկիչ փաստաթուղթ՝ ՀՀ-Վրաստան ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների համար
Զբոսաշրջության կոմիտեից հայտնում են, որ ՀՀ կառավարության և Վրաստանի կառավարության միջև միջազգային ավտոմոբիլային հաղորդակ...