Հայկական կոնյակ տեղափոխող 50 բեռնատար կհատի սահմանը․Վրացական կողմը խոստում ունի
Վրացական կողմը խոստացել է հայկական կոնյակ տեղափոխող 50 բեռնատար մեքենայի թույլ տալ հատել սահմանը:
Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ էկոնոմիկայի նախարարը տեղեկացրել է, թե արդեն 33 մեքենայի թույլտվություն են տվել:
«Վրացական կողմը խոստացել է լուծել այդ հարցը, իրենք որոշակի մեխանիզմ են առաջարկել, այդ մեխանիզմով մենք շարունակում ենք աշխատել», - ասել է Գևորգ Պապոյանը:
Հիշեցնենք՝ Վրաստանն արգելում է այդ երկրի տարածքով հայկական կոնյակ արտահանող բեռնատարներին հատել սահմանը՝ փորձաքննություններ անցկացնելու պատճառաբանությամբ:
Վրացական կողմն, ըստ Պապոյանի, ասում է, թե իրենք կասկած ունեն, որ արտահանվող կոնյակների մի մասը կոնյակ չէ, և պետք է որոշակի փորձաքննություն իրականացնել: Սակայն նախարարը խնդում է, որ այդպիսի փորձաքննության իրավունք տարանցիկ երկիրը չունի, դա կարող է իրականացնել միայն ապրանքը ստացող երկիրը:
Նմանատիպ հոդվածներ
Տեղի է ունեցել պատմության խոշորագույն կիբերհարձակումը
Հունիսի 18-ին համացանցում տեղի է ունեցել մինչ օրս աննախադեպ մասշտաբի տվյալների արտահոսք. գրում է Forbes-ը։ Շուրջ 1...
300 կգ հերոին՝ Հայաստանից մուտք գործած բեռնատարում . Վրաստանի ՆԳՆ
Վրաստանի մաքսային ծառայության աշխատակիցները Հայաստանից մուտք գործած բեռնատարում հայտնաբերել են գրեթե 300 կգ հերոին, հայտ...
Դատավճիռը մնաց անփոփոխ. Ջալալ Հարությունյանը 5,5 տարով կազատազրկվի
Ջալալ Հարությունյանի դատավճիռը մնաց անփոփոխ. Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատարը 5,5 տարով կազատազրկվի:Վերաքն...
Ալիևը մեկնել է Թուրքիա
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր մեկնել է Թուրքիա, նրան օդանավակայանում դիմավոր է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդող...