
Ալիևը մեկնել է Թուրքիա

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր մեկնել է Թուրքիա, նրան օդանավակայանում դիմավոր է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ալիևն ու Էրդողանը կմասնակցեն Թուրքիայի Քահրամանմարաշ քաղաքում բնակելի թաղամասի բացմանը։
Հիշեցնենք՝ Քահրամանմարաշ քաղաքում 2023 թվականին ավերիչ երկրաշարժ է տեղի ունեցել, ինչի հետևանքով բազմաթիվ բնակելի շենքեր են փլուզվել։
Իլհամ Ալիևը ելույթ է ունեցել Թուրքիայի Քահրամանմարաշ քաղաքում «Ադրբեջանական թաղամասի» բացման արարողության ժամանակ։
«Ադրբեջանական ժողովուրդը այս ողբերգությունը՝ 2023 թվականի փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժը, ընկալեց որպես իր սեփական ողբերգությունը»,- ասել է Ալիևը։
Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է, որ հունիսի 20-ին կայցելի Թուրքիա: