300 կգ հերոին՝ Հայաստանից մուտք գործած բեռնատարում . Վրաստանի ՆԳՆ
Վրաստանի մաքսային ծառայության աշխատակիցները Հայաստանից մուտք գործած բեռնատարում հայտնաբերել են գրեթե 300 կգ հերոին, հայտնում է Սպուտնիկ գործակալության վրացական ծառայությունը՝ Ներքին գործերի նախարարությանը հղումով:
Մաքսային փաստաթղթերի համաձայն՝ բեռնատարը բեռնված է եղել հրակայուն աղյուսներով։ Իրականում այն պարունակում էր թմրանյութեր, որոնք պետք է Բաթումիով տեղափոխվեին Եվրոպա։
Բեռնատարի կցորդի մանրամասն ստուգման ժամանակ մաքսային ծառայողները հայտնաբերել են աղյուսների նմանակող 600 պլաստիկե տարա։ Դրանք պարունակում էին 298 կգ հերոին, որի արժեքը կազմում էր 85 միլիոն լարի (31 միլիոն դոլար)։
Բեռնատարը վարել է Վրաստանի քաղաքացի։ Նրան սպառնում է մինչև 20 տարի ազատազրկում կամ ցմահ ազատազրկում։
Նմանատիպ հոդվածներ
Հայկական կոնյակ տեղափոխող 50 բեռնատար կհատի սահմանը․Վրացական կողմը խոստում ունի
Վրացական կողմը խոստացել է հայկական կոնյակ տեղափոխող 50 բեռնատար մեքենայի թույլ տալ հատել սահմանը: Ազգային ժողով-Կա...
Դատավճիռը մնաց անփոփոխ. Ջալալ Հարությունյանը 5,5 տարով կազատազրկվի
Ջալալ Հարությունյանի դատավճիռը մնաց անփոփոխ. Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատարը 5,5 տարով կազատազրկվի:Վերաքն...
Հսկիչ փաստաթուղթ՝ ՀՀ-Վրաստան ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների համար
Զբոսաշրջության կոմիտեից հայտնում են, որ ՀՀ կառավարության և Վրաստանի կառավարության միջև միջազգային ավտոմոբիլային հաղորդակ...
Անհետ կորածների հարազատները փակել են Բաղրամյան պողոտան
Անհետ կորածների հարազատները փակել են Բաղրամյան պողոտան։ Այն այժմ երկկողմանի փակ է: Այս մասին հայնում են Ազատությու...