Այս ագրեսիան հնարավոր չէր լինի առանց ԱՄՆ-ի. Արաղչի

Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իսրայելը չէր կարող հարված հասցնել Իրանին առանց ԱՄՆ-ի թույլտվության և Վաշինգտոնի հետ համակարգման:


«Այս ագրեսիան հնարավոր չէր լինի առանց ԱՄՆ-ի հետ համակարգման և նրանց կողմից կանաչ լույսի։ ԱՄՆ կառավարությունը, որպես սիոնիստական ​​ռեժիմի գլխավոր կողմնակից, պատասխանատվություն է կրում ագրեսիայի վտանգավոր հետևանքների համար։ ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի համաձայն՝ Իրանն ունի օրինական իրավունք արձագանքելու այս ագրեսիային, և Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը կպաշտպանեն երկրի ինքնիշխանությունը իրենց ամբողջ ուժով», - ասել է նա:


Արաղչին կոչ է արել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիին «հստակ դիրքորոշում ընդունել և դատապարտել սիոնիստական ​​ռեժիմի ագրեսիվ արարքը»։