Ավելի վատ է լինելու․ Թրամփը սպառնացել է Իրանին
Ես Իրանին շատ հնարավորություններ տվեցի գործարք կնքելու համար։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այս մասին կիսվել է իր Truth Social էջում։
«Ես լրջորեն զգուշացրեցի նրանց։ Պարզապես պետք էր անել դա, բայց նրանք ձախողվեցին»,- գրել է Թրամփը։
Թրամփի խոսքով՝ Միացյալ Նահանգները արտադրում է լավագույն և ամենամահացու զենքերը։
«Իսրայելը շատ զենք ունի, նշեմ որ կային մի քանի «կոշտ խոսող» իրանցիներ, բայց հիմա նրանք բոլորը մահացած են։ Ավելի վատ է լինելու», - շեշտել է Թրամփը։
Թրամփը հիշատակել է մի քանի իրանցի բարձրաստիճան պաշտոնյաների մահվան մասին։
Նրա խոսքով՝ սպանվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (IRGC) հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին և Գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին:
Նմանատիպ հոդվածներ
Հովիկ Աբրահամյանը ձերբակալվել է
Ձերբակալվել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։Աբրահամյանը մեղա...
Իրանը ԶՈՒ-ն հայտարարություն է տարածել․ Իսրայելում խուճապ է
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Իսրայելում Իրանի առավոտյան հարձակման թիրախներն էին...
«Զանգեզուրի միջանցք» չի լինելու․ Փաշինյան
«Զանգեզուրի միջանցք» չի լինելու, լինելու է «Խաղաղության խաչմերուկ»։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսպիսի հայտարարություն...
ՌԴ ԱԳՆ-ն՝ Հայաստանին սթափության կոչ է արել
ՀԱՊԿ-ին անդամակցությունը «սառեցրած» է, Հայաստանը պետք է սթափ մտածի։ Այս մասին «Ռիա Նովոստի»-ին տված հարցազրույ...