
Աշակերտների վեճը ավարտվել է դանակահարությամբ. նոր մանրամասներ

Երևանի Միսաք Մեծարենցի անվան 146 հիմնական դպրոցի տարածքում տեղի ունեցած դանակահարության դեպքից ՆԳՆ-ն Auroranews-ին մանրամասներ է հայտնել:
Միջադեպը եղել է երկու 14 տարեկան պատանիների միջև։ Դանակահարվածը սովորում է այդ դպրոցում, իսկ մյուս տղան մեկ այլ դպրոցի աշակերտ է։
Դեպքը տեղի է ունեցել դպրոցի հետնամասում։ Երեխային իրենք նկատել են այն ժամանակ, երբ վազելով եկել և մտել է դպրոցի շենք։ Առաջին օգնությունը ցուցաբերել են ուսուցիչները, այդ թվում ֆիզկուլտուրայի ուսուցիչը։ Այնուհետեւ ժամանել է Շտապօգնություն, ոստիկաններ
Տղան վնասվածքը ստացել է դաստակի հատվածում, վիրահատության է ենթարկվել։
Դեպքի առթիվ 2025 թվականի հունիսի 11-ին Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 8-րդ կետերի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Նշենք՝ ավելի վաղ shamshyan.com-ը հայտնել էր, որ դանակահարություն է տեղի ունեցել Երևանի դպրոցներից մեկում: Ժամը 11:55-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աջափնյակ վարչական շրջանում գործող դպրոցներից մեկում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ աշակերտը դանակահարվել է: