Թրամփը չի բացառել` Մասկի հետ հաշտվելը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել գործարար Իլոն Մասկի հետ հաշտվելու հնարավորությունը, որի հետ նախկինում հեռակա վեճի մեջ էր մտել սոցիալական ցանցերում։


«Կարծում եմ՝ կարող եմ», - ասել է Թրամփը լրագրող Միրանդա Դևինի հետ Pod Force One փոդքասթի ժամանակ՝ պատասխանելով Մասկի հետ հաշտեցման հնարավորության մասին հարցին։


Հիշեցնենք` Միլիարդատեր Իլոն Մասկը, որը մի քանի ամիս ղեկավարում եր ԱՄՆ Կառավարության արդյունավետության վարչությունը, նշել է, որ զղջում է նախագահ Դոնալդ Թրամփի մասին իր որոշ գրառումների համար՝ նրանց վերջին հրապարակային վեճից հետո։


«Դրանք չափազանց հեռու գնացին», - գրել է Մասկը X-ում:


Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և գործարար Իլոն Մասկը հրապարակավ վիճել են։ Միլիարդատերը Սպիտակ տան ղեկավարին «ստախոս» էր անվանել, ասել էր, որ առանց նրա Թրամփը չէր հաղթի ընտրություններում և անուղղակիորեն մեղադրել էր նրան մանկապղծության համար։ Թրամփը պատասխանել էր, որ ձեռնարկատերը «խելագարվել» է և առաջարկել, որ Մասկի ընկերություններն այլևս չստանան պետական ​​սուբսիդիաներ և պայմանագրեր: