Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. եղանակը առաջիկա օրերին
ՀՀ տարածքում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ։ Վաղվանից սկսած մինչև հունիսի 12–ը կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Այս մասին հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-4 աստիճանով։
Երևան քաղաքում նույնպես այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 9-ի և 10-ի երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։
Նմանատիպ հոդվածներ
Իրավիճակը Լոս Անջելեսում լարված է. մի շարք անձինք ձերբակալվել են
Լոս Անջելեսում ներգաղթյալների արտաքսման դեմ բողոքող ցուցարարները փակել են փողոցներ, հրավառ նյութեր կիրառել, այրել աղբամա...
Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր
Rate.am-ում հունիսի 8-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են.ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 382.50 դրամ...
Ամբողջ աշխարհում սառցադաշտերը արագորեն հալչում են. Լևոն Ազիզյան
Սերգեյ Բոդրովի կյանքը խլած սառցադաշտը նորից սպառնում է: Այս մասին ֆեյսբուքում գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոն...
Ռուսաստանում կարգելվի կենդանիներին լողափ տանել
ԱԻՆ-ն արգելել է ռուսներին կենդանիներին լողափ տանել։Այժմ կենդանիներին չի կարելի տանել լողափեր, մակերևութային կամուրջներ,...