Քանի զինվոր է Հյուսիսային Կորեան ուղարկել Ռուսաստան. զեկույց
Հյուսիսային Կորեան վերջին տարվա ընթացքում 14,000 զինվոր, միլիոնավոր զինամթերք է մատակարարել Ռուսաստանին՝ ներառյալ հրթիռներ և հրետանային համակարգեր, ըստ Պատժամիջոցների բազմակողմ մոնիտորինգի թիմի (MSMT) նոր զեկույցի, գրում է CNN-ը։ Փհենյանի աջակցությունը նպաստել է Մոսկվայի՝ Ուկրաինայի քաղաքացիական բնակչության «ահաբեկման» գործողություններին եռամյա պատերազմի ընթացքում։
Թիմի բացահայտումներից մի քանիսը արդեն հայտնի էին՝ մասնավորապես, Հյուսիսային Կորեայի զինվորների մասնակցությունը ռուսական կողմում, սակայն այս զեկույցում մանրամասն ներկայացված է Փհենյանի տրամադրած ռազմական օգնության ծավալը և չափը՝ Ուկրաինայի դեմ պատերազմի մեկնարկից ի վեր։
Միայն 2024 թվականին Հյուսիսային Կորեան Ռուսաստանին է տրամադրել մոտ 9 միլիոն միավոր հրետանային արկ և զինամթերք, 2023 թվականին՝ ավելի քան 11,000 զինվոր, իսկ 2024-ի սկզբին՝ ևս 3,000 զինվոր, տրամադրվել են նաև ռեակտիվ համակարգեր, զրահամեքենաներ, ինքնագնաց հրետանի և այլ ծանր զինտեխնիկա։
Ըստ զեկույցի, առնվազն 100 բալիստիկ հրթիռ արձակվել է Ուկրաինայի քաղաքացիական ենթակառուցվածքները ոչնչացնելու և բնակեցված վայրերը, ինչպես օրինակ Կիևը և Զապորոժիեն, ահաբեկելու նպատակով։
«Այս ապօրինի համագործակցությունը Հյուսիսային Կորեայի և Ռուսաստանի միջև մեծապես նպաստել է Մոսկվայի հրթիռային հարվածների ակտիվացմանը Ուկրաինայի քաղաքներին և քաղաքացիական կարևոր նշանակության օբյեկտներին», նշված է զեկույցում։
Փոխարենը Ռուսաստանը Հյուսիսային Կորեային է մատակարարել հակաօդային պաշտպանության համակարգեր, հակաօդային հրթիռներ, էլեկտրոնային պատերազմի համակարգեր, ինչպես նաև վերամշակված նավթ։
Զեկույցը նաև նշում է, որ Ռուսաստանը տեխնիկական տվյալներ է տրամադրել Փհենյանի բալիստիկ հրթիռների վերաբերյալ՝ նպաստելով դրանց ճշգրտության բարելավմանը։
Այս փոխգործակցությունը Հյուսիսային Կորեային հնարավորություն է տալիս շարունակաբար ֆինանսավորել իր ռազմական ծրագրերը, այդ թվում՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մի քանի բանաձևերով արգելված բալիստիկ հրթիռների մշակումն ու կատարելագործումը, ինչպես նաև ձեռք բերել ժամանակակից պատերազմների վարելու իրական փորձ։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը կրակել է բնակելի տան վրա. ՊՆ
Մայիսի 30-ին՝ ժամը 00:10-01:00-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խ...
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարությամբ է հանդես եկել
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ միջնորդների միջոցով Գազայի հատվածում հրադադարի նոր առաջարկ է ստացել ԱՄՆ նախա...
Զելենսկին նշել է` երբ պետք է ավարտվի պատերազմը
Ուկրաինայի նախագահի խոսքով՝ պատերազմը պետք է ավարտվի մինչև 2026 թվականի հունիսը։ Նա նաև բացատրել է, որ այդ ժամանակ Ռուսա...
Ուկրաինան անպայման կպատասխանի ռուսական այդ նախագծին. Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ Ուկրաինան անպայման կպատասխանի պատերազմում խաղաղության հաստատման քայլ...