Զելենսկին նշել է` երբ պետք է ավարտվի պատերազմը
Ուկրաինայի նախագահի խոսքով՝ պատերազմը պետք է ավարտվի մինչև 2026 թվականի հունիսը։ Նա նաև բացատրել է, որ այդ ժամանակ Ռուսաստանի տնտեսությունը ուժեղ կզգա պատժամիջոցների հետևանքները։ Ուկրաինայի առաջնորդը սա ասել է լրագրողների հետ մայիսի 28-ին կայացած զրույցի ժամանակ, գրում է 24-րդ ալիքը։
Վլադիմիր Զելենսկիի խոսքով՝ Միացյալ Նահանգները Կրեմլից զիջումներ էր ակնկալում, այդ պատճառով էլ նրանք չներկայացրին ուժեղ պատժամիջոցների փաթեթներ։ Նա ընդգծել է, որ Վաշինգտոնի ռուսներից սպասելիքները արդեն նվազել են։
Վոլոդիմիր Զելենսկին նաև հայտարարեց Պուտինի և Թրամփի հետ հնարավոր եռակողմ հանդիպման մասին։ «Մենք կարող ենք հանդիպել ցանկացած ձևաչափով, մենք անընդհատ շեշտում ենք դա։ Մենք պատրաստ ենք տեխնիկական հանդիպման Վատիկանում, Շվեյցարիայում կամ որտեղ էլ որ ասեն, առաջարկեն։ Եվ մենք նաև պատրաստ ենք հանդիպման առաջնորդների մակարդակով», - նշել է նախագահը։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը կրակել է բնակելի տան վրա. ՊՆ
Մայիսի 30-ին՝ ժամը 00:10-01:00-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խ...
Ուկրաինան անպայման կպատասխանի ռուսական այդ նախագծին. Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ Ուկրաինան անպայման կպատասխանի պատերազմում խաղաղության հաստատման քայլ...
Զանգվածային հարձակում ՌԴ-ի վրա
Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերն այս գիշեր շուրջ 100 ուկրաինական անօդաչու սարք են խոցել Ռուսաստանի տարածքու...
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարությամբ է հանդես եկել
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ միջնորդների միջոցով Գազայի հատվածում հրադադարի նոր առաջարկ է ստացել ԱՄՆ նախա...