Ուկրաինան անպայման կպատասխանի ռուսական այդ նախագծին. Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ Ուկրաինան անպայման կպատասխանի պատերազմում խաղաղության հաստատման քայլերի վերաբերյալ «հուշագրի» ռուսական նախագծին: Զելենսկին այս մասին հայտարարել է մամուլի ասուլիսում։
Նա հիշեցրել է, որ Ուկրաինան աջակցել է կրակի անվերապահ դադարեցմանն ու հրադադարի հաստատման, ինչպես նաև դիվանագիտական ուղով առաջ շարժվելուն՝ ցանկացած ձևաչափով և մասնակիցներով։ Ուկրաինան պատրաստ է նաև հանդիպել ռուսական կողմի հետ՝ ինչպես անմիջական, այնպես էլ ԱՄՆ-ի կամ Եվրոպայի միջնորդությամբ։
«Ռուսաստանը Ստամբուլում ներկայացրեց համապատասխան պայմաններ, և մենք կարողացանք պայմանավորվել հազարավոր կալանավորների փոխանակման շուրջ։ Դա լավ արդյունք էր։ Սակայն հրադադարի հարցում Ստամբուլյան հանդիպման օրակարգի մնացած քայլերին Ռուսաստանը պատրաստ չէր։ Նրանք ասացին՝ մենք ձեզ կվերադառնանք որոշակի ազդակներով», – ասել է Զելենսկին։
Ըստ նրա՝ ԱՄՆ-ն և Թուրքիան Ուկրաինային փոխանցել են նույն տեղեկությունները ռուսական կողմից։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը կրակել է բնակելի տան վրա. ՊՆ
Մայիսի 30-ին՝ ժամը 00:10-01:00-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խ...
Զելենսկին նշել է` երբ պետք է ավարտվի պատերազմը
Ուկրաինայի նախագահի խոսքով՝ պատերազմը պետք է ավարտվի մինչև 2026 թվականի հունիսը։ Նա նաև բացատրել է, որ այդ ժամանակ Ռուսա...
Զանգվածային հարձակում ՌԴ-ի վրա
Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերն այս գիշեր շուրջ 100 ուկրաինական անօդաչու սարք են խոցել Ռուսաստանի տարածքու...
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարությամբ է հանդես եկել
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ միջնորդների միջոցով Գազայի հատվածում հրադադարի նոր առաջարկ է ստացել ԱՄՆ նախա...