Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարությամբ է հանդես եկել
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ միջնորդների միջոցով Գազայի հատվածում հրադադարի նոր առաջարկ է ստացել ԱՄՆ նախագահի Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆից: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«ՀԱՄԱՍ շարժման ղեկավարությունը միջնորդների կողմից նոր առաջարկ է ստացել Ուիտկոֆից և պատասխանատու կերպով ուսումնասիրում է այդ առաջարկը»,-ասվում է շարժման հայտարարության մեջ:
Նոր սխեման նախատեսում է 10 պատանդի ազատ արձակում և 18 զոհվածի աճյունների վերադարձ երկու փուլով՝ գործարքի իրականացման առաջին շաբաթվա ընթացքում: Փոխարենը Իսրայելը բանտերից ազատ է արձակում շուրջ 1.5 հազար պաղեստինցի բանտարկյալի, այդ թվում՝ ահաբեկչության համար ցմահ դատապարտվածներին:
60-օրյա ժամանակավոր հրադադարի ընթացքում Իսրայելը և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը միջնորդների միջոցով բանակցում են պատերազմի վերջնական դադարեցման պայմանների շուրջ:
Այդ բանակցությունների ձախողման դեպքում Իսրայելը կարող է վերսկսել ռազմական գործողությունները պաղեստինյան անկլավում:
Հնարավոր գործարքով նախատեսվում է նաև վերադառնալ Գազայի հատվածում մարդասիրական օգնության բաշխման նախկին սխեմային՝ ՄԱԿ-ի և միջազգային կազմակերպությունների մասնակցությամբ:
Մայիսի 18-ին Իսրայելի պաշտպանության բանակը Գազայի հատվածում լայնածավալ ցամաքային գործողություններ է սկսել «Գեդեոնի մարտակառքեր» գործողության շրջանակում, որն ուղղված է ՀԱՄԱՍ-ի վերջնական ջախջախմանը: Գործողությունը ենթադրում է նոր տարածքների գրավում և պահպանում։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Իսրայելը քննարկում է ամերիկացի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆի` Գազայի հատվածի կարգավորման նոր ծրագիրը, որը 60-օրյա հրադադար է նախատեսում:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը կրակել է բնակելի տան վրա. ՊՆ
Մայիսի 30-ին՝ ժամը 00:10-01:00-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խ...
Քանի զինվոր է Հյուսիսային Կորեան ուղարկել Ռուսաստան. զեկույց
Հյուսիսային Կորեան վերջին տարվա ընթացքում 14,000 զինվոր, միլիոնավոր զինամթերք է մատակարարել Ռուսաստանին՝ ներառյալ հրթիռն...
Զելենսկին նշել է` երբ պետք է ավարտվի պատերազմը
Ուկրաինայի նախագահի խոսքով՝ պատերազմը պետք է ավարտվի մինչև 2026 թվականի հունիսը։ Նա նաև բացատրել է, որ այդ ժամանակ Ռուսա...
Ուկրաինան անպայման կպատասխանի ռուսական այդ նախագծին. Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ Ուկրաինան անպայման կպատասխանի պատերազմում խաղաղության հաստատման քայլ...