Ուժեղ մագինսական փոթորիկ է սպասվում
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի (ԻԿԻ ՌԱՆ) Արևային աստղագիտության և հելիոֆիզիկական գործիքաշինության լաբորատորիայի և Սիբիրի մասնաճյուղի Արև-Երկիր ֆիզիկայի ինստիտուտի գիտնականները զգուշացրել են Արևի վրա տեղի ունեցող բռնկումների հետևանքով առաջացող մագնիսական փոթորիկների մասին:
Նրանց կանխատեսմամբ՝ 2025 թվականի մայիսի 28-ին Երկիրը կզգա գեոմագնիսական խանգարումներ, որոնք կարող են ազդել եղանակից կախված մարդկանց և բարձր ճշգրտության էլեկտրոնիկայի աշխատանքի վրա:
Եղանակից կախված մարդիկ, հատկապես սրտի քրոնիկ հիվանդություններ, հիպերտոնիա կամ նյարդաբանական խանգարումներ ունեցող անձինք, կարող են զգալ գլխացավեր, ճնշման տատանումներ, անքնություն կամ հոգնածություն: Հիպերտոնիկ ճգնաժամերի և սրտի նոպաների մոտ 70%-ը տեղի է ունենում փոթորիկների ժամանակ:
Հավելենք՝ գեոմագնիսական խանգարումները կարող են խաթարել արբանյակների, GPS նավիգացիայի, ռադիոկապի և էլեկտրացանցերի աշխատանքը: Բարձր ճշգրտության տեխնիկայի օպերատորներին խորհուրդ է տրվում պատրաստ լինել հնարավոր խափանումներին մայիսի 28-30-ը:
Նմանատիպ հոդվածներ
ՆԳՆ-ն՝ ահազանգողի ինքնության և անհետ կորած 2-ամյա Տիգրանի որոնողական աշատանքների մասին
Մայիսի 12-ի վաղ առավոտից նույն ինտենսիվությամբ վերսկսվել են մայիսի 4-ից անհետ կորած համարվող 2-ամյա երեխայի որոնողական ա...
Արթիկում ուժեղ պտտահողմի և խոշոր կարկուտի հետևանքները
Այսօր` ժամը 16:30-ի սահմաններում, Արթիկ համայնքում գրանցված ուժեղ պտտահողմի և խոշոր կարկուտի հետևանքով քաղաքի Բաբաջանյան...
Խոշոր վթար․ կա զոհ և տուժածներ
Մայիսի 29-ին, ժամը 08:05-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել,...
Կանադայում արտակարգ դրություն է․ զանգվածային տարհանումներ են սկսվել
Առնվազն 4 հազար կանադացիներ ստիպված են եղել լքել իրենց տները Սասկաչևանում անտառային հրդեհների պատճառով։ Այս մասին հայտնե...