Կաճի երաշտների, հեղեղումների և անտառային հրդեհների վտանգը. WMO

Առաջիկա հինգ տարիներին 80 տոկոս հավանականությամբ աշխարհում կգրանցվի առնվազն մեկ տարվա ռեկորդային բարձր ջերմաստիճան, այս մասին հայտնել են Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունից (WMO): Սա նշանակում է, որ կաճի երաշտների, հեղեղումների և անտառային հրդեհների վտանգը։


Առաջին անգամ տվյալները ցույց են տվել, որ կա փոքր, բայց կարևոր հավանականություն, որ մինչև 2030 թվականը կլինի մի տարի, երբ միջին ջերմաստիճանը 2°C-ով ավելի բարձր կլինի, քան նախաարդյունաբերական շրջանում։


Զեկույցում նշվում է, որ վերջին տասը տարիներն ամենաշոգն են պատմության մեջ։ Նավթի, գազի, ածուխի և ծառերի այրումը չդադարեցնելու պատճառով վտանգի տակ է մարդկության առողջությունը, տնտեսությունները և բնությունը։


Զեկույցը հիմնված է կարճաժամկետ եղանակային տվյալների և երկարաժամկետ կլիմայական կանխատեսումների վրա։ Ըստ դրա՝ 2025-2029 թվականներին հնգամյա միջին ջերմաստիճանը 70 տոկոս հավանականությամբ կգերազանցի 1.5°C-ը:



Քաղաքականություն