Շուրջ 9,1 մլրդ դրամի շրջանառության թերհայտարարագրման դեպք՝ առևտրի ոլորտում
ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը, տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում, օրերս բացահայտել է շուրջ 9,1 մլրդ դրամի ստվերային շրջանառության դեպք։
Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության տարածքային թիվ 12-րդ բաժին օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում գործող պարենային և ոչ պարենային առևտրով զբաղվող ընկերությունը վաճառված ապրանքների դիմաց վերցնում է կանխիկ գումար և չի տրամադրում ՀԴՄ կտրոն, փոխարենը տրամադրում է միայն ներքին հաշվառման փաստաթուղթ:
Պարզ է դառնում, որ ընկերությունը խուսափել է առանձնապես խոշոր չափի հարկեր վճարելուց: Ձեռնարկված համակողմանի և մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված օպերատիվ տվյալները հաստատվել են:
Կատարվել է պատճառված վնասի նախնական հաշվարկ, ըստ որի` պետությանը պատճառվել է ավելի քան 2,6 մլրդ ՀՀ դրամի վնաս։
Նմանատիպ հոդվածներ
Կեղծ փաստաթղթերով պետական միջոցներից 120 մլն 926 հազար դրամի հափշտակում․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում...
Խոշոր վթար՝ Երևանում. կա տուժած
Մայիսի 24-ին, ժամը 06:13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Տերյան և Պուշ...
Ինքնահրկիզման փորձ Երևանում․ տեղում են նաև կարմիր բերետավորները
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի համապատասխան որոշմամբ Կենտրոն շրջանի Սարյան փողոց, հ.24 հասցեին հարակից գտնվող, առանց հ...
Մայիսյան ձյունը քաոս է առաջացրել Մոսկվայում
Անցած հարյուր տարվա ընթացքում ամենաուժեղ ձյունն ապակայունություն է բերել Մոսկվայի և Մերձմոսկվայի շրջանում: Եղանակային աղ...