Խոշոր վթար՝ Երևանում. կա տուժած
Մայիսի 24-ին, ժամը 06:13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Տերյան և Պուշկինի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «Infiniti» և «Kia» մակնիշների ավտոմեքենաները․ վերջինս շրջվել է։
Փրկարարները հոսանքազրկել են «Infiniti» մակնիշի ավտոմեքենան և «Kia» մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս բերել արգելափակումից․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
«Infiniti» մակնիշի ավտոմեքենայի վարորդին շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն։

Նմանատիպ հոդվածներ
Շուրջ 9,1 մլրդ դրամի շրջանառության թերհայտարարագրման դեպք՝ առևտրի ոլորտում
ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը, տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում, օրերս բ...
Կեղծ փաստաթղթերով պետական միջոցներից 120 մլն 926 հազար դրամի հափշտակում․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում...
Ինքնահրկիզման փորձ Երևանում․ տեղում են նաև կարմիր բերետավորները
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի համապատասխան որոշմամբ Կենտրոն շրջանի Սարյան փողոց, հ.24 հասցեին հարակից գտնվող, առանց հ...
Մայիսյան ձյունը քաոս է առաջացրել Մոսկվայում
Անցած հարյուր տարվա ընթացքում ամենաուժեղ ձյունն ապակայունություն է բերել Մոսկվայի և Մերձմոսկվայի շրջանում: Եղանակային աղ...