Կեղծ փաստաթղթերով պետական միջոցներից 120 մլն 926 հազար դրամի հափշտակում․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Կոտայքի մարզի բնակիչ Ա.Հ.-ն ինտեսիվ այգիների զարգացման սուբսիդավորման ծրագրով հատկացված պետական միջոցներից փորձել է հափշտակել առանձնապես խոշոր չափերով՝ 120 մլն 926 հզր ՀՀ դրամ գումար:
Կոտայքի մարզի բնակիչը այգիների հիմնման նպատակով ներկայացրել է կեղծ տեղեկություններ պարունակող փաստաթղթեր՝ իրականում կատարված ծախսերը ներկայացնելով ավելի թանկ գներով կամ կատարված ծախսերի թվում ներառելով առհասարակ չկատարված գյուղատնտեսական ծառայություններ՝ այդ կերպ ստանալով իրականում չկատարված ծախսերի համար որպես փոխհատուցում տրամադրման ենթակա գումարները:
Ա.Հ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օերենսգրքի 44-255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախության փորձը), 457-րդ հոդվածի 1-ին մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը)։
Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը:
Նմանատիպ հոդվածներ
Շուրջ 9,1 մլրդ դրամի շրջանառության թերհայտարարագրման դեպք՝ առևտրի ոլորտում
ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը, տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում, օրերս բ...
Խոշոր վթար՝ Երևանում. կա տուժած
Մայիսի 24-ին, ժամը 06:13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Տերյան և Պուշ...
Ինքնահրկիզման փորձ Երևանում․ տեղում են նաև կարմիր բերետավորները
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի համապատասխան որոշմամբ Կենտրոն շրջանի Սարյան փողոց, հ.24 հասցեին հարակից գտնվող, առանց հ...
Մայիսյան ձյունը քաոս է առաջացրել Մոսկվայում
Անցած հարյուր տարվա ընթացքում ամենաուժեղ ձյունն ապակայունություն է բերել Մոսկվայի և Մերձմոսկվայի շրջանում: Եղանակային աղ...