Քննարկվել Է Հռոմի կանոնադրության իմպլեմենտացիան

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանն ընդունել է Միջազգային քրեական դատարանի գրասենյակի ղեկավար Օսվալդո Զավալա Գիլերին։ 


Հանդիպման ընթացքում ներկայացվել են Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության վավերացումից հետո կանոնադրության իմպլեմենտացիայի ուղղությամբ արված քայլերը։


Կարևորվել է օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ ՄՔԴ-ի կողմից փորձագիտական կարծիքի տրամադրումը։ Ընդգծվել է ներպետական իրավապահ մարմինների կարողությունների զարգացմանն ուղղված քայլերում ՄՔԴ-ի հետ ակտիվ համագործակցության անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով առանձին հանցագործությունների քննության առանձնահատկությունները։


Անդրադարձ է կատարվել ագրեսիայի հանցագործության վերաբերյալ ՄՔԴ-ի իրավասության ընդլայնման անհրաժեշտությանը։


Քննարկվել են նաև ՄՔԴ-ի շուրջ վերջին շրջանում ստեղծված իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել աշխատանքը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։