
Միկոյան փողոցում տնկված «բարձրարժեք, թանկարժեք» 26 սոսիներից 13-ը չորացել են, ևս 3-ը «մահամերձ են». ակտիվիստ

Ակտիվիստ Էդուարդ Հայրումյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել և կից գրել. «Նոր Նորք վարչական շրջանի Միկոյան փողոցում 2023 թվականի հունիսի 3-ին տնկված «բարձրարժեք, թանկարժեք, գիտաֆանտաստիկ» 26 սոսիներից 13-ը չորացել են, որից երկուսն արդեն հանվել են, իսկ 11-ը կարող եք գնալ և ինքնուրույն տեսնել։
. Ծառերն այս տարի ընդհանրապես չեն ջրվել, ոռոգման համակարգը չի միացվել։
. Ծառերից կապված՝ հենակի դեր կատարող, բոլոր թելերը պոկված ու քրքրված են։
. Տարածքի խոտը չի հնձվել, վստահ եմ նաև սեզոնային սրսկում չի իրականացել։
. «Ողջ մնացած» 13 ծառերից 3-ը ևս «մահամերձ են», իսկ այսպիսի անխնամ վիճակը շարունակվելու դեպքում բոլորն էլ նույն ճակատագրին են արժանանալու։
. Այս ծառերը գնվել են մոտ 100.000 դրամով՝ Եվրոպայից, իսկ մեկնաբանությունում կդնեմ սոսի ծառի նկար, որը մինչև Արմեն Բեգոյանի գալն է գնել քաղաքապետարանը՝ 5.000 դրամով. մեր տեղական տնկարաններից»,-գրել է նա։