Նոր մանրամասներ` ՔԿ-ից 590 000 ԱՄՆ դոլար հափշտակելու դեպքից
Նոր մանրամասներ են հայտնի դարձել ՔԿ Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգության գործերով քննության գլխավոր վարչության շենքից որպես իրեղեն ապացույց պահվող 590 000 ԱՄՆ դոլար գողանալու գործից։ Պարզվում է՝ այն եղել է շենքի 6-րդ հարկում պահվող միակ գումարը, որի մասին իմացել են վարչության բոլոր քննիչները։ Ընդ որում՝ այն պահվել է ամիսներ շարունակ։ Գումարը ՔԿ-ի դեպոզիտային հաշվին չի փոխանցվել անգամ գողության առաջին փորձից հետո։ Այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն:
Լրատվականի աղբյուրների փոխանցմամբ՝ գողության առաջին փորձն արձանագրվել է դեռեւս 2024 թվականի դեկտեմբերին ու դեպքի առթիվ անգամ վարույթ կա նախաձեռնված։ Բայց ՔԿ-ին կարծես թե չի մտահոգել նման մեծ գումարի առկայությունը շենքում ու ոչ էլ գողության փորձը, այլապես կձեռնարկեին բոլոր անհրաժեշտ քայլերը՝ այն բացահայտելու համար։ Սակայն, քննություն, որպես այդպիսին, չի արվել, փոխարենը չարագործներն են մանրակրկին պլանավորել հերթական գողությունը։
«Ինչպես արդեն հայտնել ենք՝ գողը ՔԿ շենք է մուտք գործել քննիչի կեղծ անցագրով, մեզ հաջողվեց պարզել, որ դա տեղի է ունեցել աշխատանքային ժամին՝ մայիսի 20-ին՝ ժամը 16։30-ի մոտակայքում, ու ամբողջ գիշեր մնացել այնտեղ։ Նույն անցագրով անձի ելքն արձանագրվել է մայիսի 21-ին՝ ժամը 08։30-ի սահմաններում։ Այսինքն՝ նա շուրջ 16 ժամ մնացել է շենքում, հանգիստ հափշտակել գումարը, իսկ առավոտյան, երբ քննիչները սկսել են գալ աշխատանքի, նա հեռացել է։
Այս գործով ձերբակալված է 5-րդ վարչության պետը։ ՀԿԿ-ն հաստատել է տեղեկությունները ու նշել, որ կա հարուցված վարույթ, մեկ ձերբակալված։ ՔԿ-ն առայժմ զերծ է մնում մեկնաբանություններից, չկան պաշտոնանկություններ։ Կարծես նորմալ երեւույթ է՝ 590.000 դոլարը ՔԿ չհրկիզվող պահարանում պահելը՝ անգամ գողության առաջին փորձից հետո։ Գուցե հենց այդպես էլ պետք է լինե՞ր, գուցե գումարը պահվել էր հենց գողությա՞ն համար։ ՔԿ նախագահը ոչ միայն պետք է պաշտոնանկ անի գլխավոր վարչության պետին, ոլորտը համակարգող ՔԿ նախագահի տեղակալին, այլեւ անձամբ հրաժարական տա՝ իր ղեկավարած կառույցում նման ամենաթողության համար», - գրել է լրատվամիջոցը։
Նմանատիպ հոդվածներ
Փոփոխություններ` վարորոդական իրավունքների հետ կապված
ՀՀ-ում այսուհետ գործելու են թվային վարորդական վկայականներ և թվային հաշվառման վկայագրեր: Օրենսդրական նախաձեռնությամբ սահմ...
Դատարանն անվավեր է ճանաչել «կարմիր գծերի» թանկացմանը վերաբերող դրույթը. «Հետք»
Երեկ՝ 2025թ. մայիսի 23-ին, Վարչական դատարանն անվավեր է ճանաչել Երևան քաղաքի «կարմիր գծերի» համար սահմանված տեղական վճարի...
Կոստանյանն անդրադարձել է Արին Բերդի փողոցում տեղի ունեցած ակցիային
Երևանի Էրեբունի վարչական շրջանի Արին Բերդի փողոցի և Արցախի պողոտայի խաչմերուկը Արին Բերդի 5-րդ նրբանցքի խաչմերուկին միաց...
Կվադրոցիկլի վթարի դեպքով կա մեկ ձերբակալված. ՔԿ
Քառանիվի (կվադրոցիկլ) կողաշրջման դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 4-րդ մասի հա...