Աուտիզմ ունեցող երեխային չեն թողել մասնակցել Վերջին զանգին. մանրամասներ
Դավիթը, ով ունի աուտիզմ, այս տարի ավարտում է 9-րդ դասարանը, չբարձրացավ բեմ այսօր իր դասընկերների հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել էր Դավիթի մայրիկը։
«Այսօր իմ որդու` Դավիթի ավարտական օրն էր, բայց նա չմասնակցեց։ Իմ որդին չբարձրացավ բեմ, որովհետև դուք չհասաք նրա աշխարհ։ Աուտիզմը դատավճիռ չէ․ Դավիթն այսօր այնտեղ չէր, որովհետև իր իրական կարիքները չտեսան, չլսեցին, ու ոչ ոք չփորձեց ձևավորել մի տարածք, ուր նա կզգար իրեն վստահ ու արժևորված»,- այս մասին գրել է Սյուզի Շալունցը։
«ԿԳՄՍ նախարարությունը կարևորում է բոլոր երեխաների, մասնավորապես, կրթության առանձնահատուկ կարիք ունեցող երեխաների մասնակցությունը դպրոցական միջոցառումներին: Կրթական հաստատությունը պետք է անի հնարավոր բոլոր քայլերը, որպեսզի ցանկացած երեխա լիովին ընդգրկված լինի ուսումնական բոլոր գործընթացներում և միջոցառումներում»,- Այս մասին MediaHub-ին հայտնել են ԿԳՄՍՆ-ից։
Նախարարությունից հայտնեցին, որ այս դեպքը իրենց ուշադրության ներքո է, և հաջորդ շաբաթ նախարարը նախատեսում է հանդիպում ունենալ Դավիթի և իր ծնողի հետ։
Նմանատիպ հոդվածներ
Փոփոխություններ` վարորոդական իրավունքների հետ կապված
ՀՀ-ում այսուհետ գործելու են թվային վարորդական վկայականներ և թվային հաշվառման վկայագրեր: Օրենսդրական նախաձեռնությամբ սահմ...
Դատարանն անվավեր է ճանաչել «կարմիր գծերի» թանկացմանը վերաբերող դրույթը. «Հետք»
Երեկ՝ 2025թ. մայիսի 23-ին, Վարչական դատարանն անվավեր է ճանաչել Երևան քաղաքի «կարմիր գծերի» համար սահմանված տեղական վճարի...
Կոստանյանն անդրադարձել է Արին Բերդի փողոցում տեղի ունեցած ակցիային
Երևանի Էրեբունի վարչական շրջանի Արին Բերդի փողոցի և Արցախի պողոտայի խաչմերուկը Արին Բերդի 5-րդ նրբանցքի խաչմերուկին միաց...
Կոստանյանը` դատարանի կողմից «կարմիր գծերի» անվավեր ճանաչելու մասին
2025թ. մայիսի 23-ին, Վարչական դատարանը որոշում է կայացրել անվավեր ճանաչել Երևան քաղաքի «կարմիր գծերի» համար սահմանված տե...