Հայտնի է բուհերի ընդունելության միասնական քննությունների երկրորդ փուլի ժամանակացույցը
Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի հրամանով հաստատվել են բուհերի ընդունելության՝ 2025 թվականի միասնական քննությունների երկրորդ փուլի քննական օրերը: Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը:
Միասնական քննությունների համար, ըստ առարկաների, սահմանված են հետևյալ օրերը.
10.06.2025 թ. - «Քիմիա», «Ռուսաց լեզու»
13.06.2025 թ. - «Օտար լեզուներ» (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն)
17.06.2025 թ. - «Մաթեմատիկա»
20.06.2025 թ. - «Հայոց լեզու և հայ գրականություն»
24.06.2025 թ. - «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»
27.06.2025 թ. - «Հայոց պատմություն», «Ֆիզիկա»
Հաստատվել է նաև բուհերի ընդունելության միասնական քննությունների 2-րդ փուլի 46 քննական կենտրոնների ցանկը՝ 17-ը՝ Երևանում և 29-ը՝ մարզերում։
Նմանատիպ հոդվածներ
Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր
Rate.am-ում մայիսի 25-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են.ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 383 դրամը,...
Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր
Rate.am-ում մայիսի 19-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են.ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 382,76 դրամ...
Ոսկու գինը կրկին աճել է
Բորսաներում ոսկու ֆյուչերսային գները մեկ տրոյական ունցիայի (31.1 գրամ) դիմաց աճել են։Ինչպես հաղորդում է APA-Economics-ը՝...
Գլոբալ տաքացումը անդառնալի հետևանքներ կառաջացնի
Գլոբալ տաքացումը անդառնալի վնաս է հասցնում լեռնային սառցադաշտերին, և նույնիսկ եթե մարդկությունը կարողանա նվազեցնել մոլոր...