ՆԳՆ-ն՝ Պուտինի նկարով պաստառների մասին
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի երևանյան այցին ընդառաջ՝ որոշ խմբեր մայրաքաղաքում կազմակերպել են բողոքի ակցիաներ, որոնց ընթացքում Երևանի որոշ հատվածներում փակցվել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դիմանկարով պաստառներ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ներքին գործերի նախարարության մամլո քարտուղար Նարեկ Սարգսյանը հայտնել է, որ ոստիկանները հեռացրել են փակցված պաստառները և վերացրել են իրավախախտումը։ ՆԳՆ ոստիկանության կողմից իրականացվում է վարչարարություն։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Լավրովին դիմավորել են «Պուտին մարդասպան» պաստառով:
Հիշեցնենք` ՌԴ Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցից առաջ Երևանի տարբեր հատվածներում հակառուսական գրություններով պաստառներով ակցիային և ակնարկել, որ այս ամենում ամերիկյան հետք է տեսնում:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում երկրաշարժ է զգացվել
Մայիսի 20-ին` տեղական ժամանակով ժամը 20:30-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 16։30-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքայի...
Նոր մանրամասներ՝ ՔԿ շենքից խոշոր գումար հափշտակելու դեպքից
ՀՀ քննչական կոմիտեից ստացված հաղորդման հիման ՀՀ քրեական օրենսգրքի 446–րդ հոդվածի 2–րդ մասի և ՀՀ քրեական օրենսգրքի 254–րդ...
Փրկարարները ծանր տեխնիկա են մոտեցրել Մարմարիկ գետին
Ուղիղ մեկ շաբաթ է՝ Մարմարիկում հարազատները փրկարարների, ոստիկանների ու քաղաքացիների հետ որոնում են 2–ամյա Տիգրանին։ՆԳՆ-ի...
Նոր մանրամասներ Շենիկի ջրանցքում հայտնաբերված մահացածների մասին
Շենիկի ջրանցքից այսօր մահացած դուրս բերված տղան Արմավիրի մարզի Սարդարապատ համայնքից էր։ Թե ինչպես է դեպքը տեղի ունե...