Հայտնաբերվել են ճանապարհային երթևեկության կանոնների 20 000-ից ավելի խախտում
Մայիսի 12-ից 19-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5297 խախտում, պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 269 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 156, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 340, կեղծ վարորդական իրավունքի վկայականով երթևեկող՝ 1 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 33, չամրակապված վարելու՝ 860, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 13, վարելու ընթացքում ծխելու՝ 426, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 310, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 75 և 2069 այլ իրավախախտում։ 152 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 466-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 71-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 105-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 91 անձ։
Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 15427 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 259 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 214, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 588, կեղծ հաշվառման վկայականով երթևեկող՝ 1 անձ։ Հայտնաբերվել է նաև հաշվառման համարանիշի հետ կապված՝ 74, չամրակապված վարելու՝ 3570, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 219, վարելու ընթացքում ծխելու՝ 489, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 579, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 56, արագության գերազանցման՝ 2220 և 4740 այլ իրավախախտում։ 493 ավտոմեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1668-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 344-ը՝ լուսարձակների անսարքությամբ, այդ թվում՝ 15 բեռնատար, 179-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 36 անձ։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում երկրաշարժ է զգացվել
Մայիսի 20-ին` տեղական ժամանակով ժամը 20:30-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 16։30-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքայի...
Փրկարարները ծանր տեխնիկա են մոտեցրել Մարմարիկ գետին
Ուղիղ մեկ շաբաթ է՝ Մարմարիկում հարազատները փրկարարների, ոստիկանների ու քաղաքացիների հետ որոնում են 2–ամյա Տիգրանին։ՆԳՆ-ի...
Նոր մանրամասներ՝ ՔԿ շենքից խոշոր գումար հափշտակելու դեպքից
ՀՀ քննչական կոմիտեից ստացված հաղորդման հիման ՀՀ քրեական օրենսգրքի 446–րդ հոդվածի 2–րդ մասի և ՀՀ քրեական օրենսգրքի 254–րդ...
ՊԵԿ-ը՝ ՔԿ շենքից 590 000 ԱՄՆ դոլար գողանալու գործի մասին
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է՝ համացանցում տարածված տեղեկատվությունն այն մասին, որ ՔԿ շենքից իրեղեն ապացույց ճա...