Վարկածը, որ հնարավոր է երեխային գողացած լինեն ստուգվում է. ՆԳՆ խոսնակ

Կուզենայի նշել նաև, որ ոստիկանության հետ համագործակցում են ակտիվ նաև մեր իրավապահ մյուս գործընկերներ կառույցները, Ազգային անվտանգության ծառայությունը, ՔԿ-ն: Այս մասին Mediahub-ի հետ զրույցում հայտնել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը:


«Այո, նաև նման տարբերակներ ևս, որոնք առաջ են քաշվել, թե համագյուղացիների կողմից, թե ընտանիքի անդամների կողմից այս պահին կրկին ստուգվում է: Ինչպես նշեցի հիմնական վարկածը դեռևս շարունակում է այս պահին մնալ գետը, սակայն չենք բացառում որևէ այլ վարկածներ և այդ ուղղությամբ աշխատանքներ է տարվում։ Կներեք, բայց չեմ կարծում, որ փրկարար ծառայությունը պետք է աջակցի կամավորներին, կամավորները պետք է աջակցեն փրկարար ծառայությանը: Օգտագործվում են թե դրոններ, թե ջերասուզակներ, սակայն օգնությունը միշտ էլ օգտակար է։ Այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ ուժերը բավարար են։ Ամբողջ գետի երկայնքը ստուգվում է, թե անօդաչու թռչող սարքերով»,- ասել է Սարգսյանը:


Մանրամասները` տեսանյութում:

Քաղաքականություն